Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 13:35

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Որպեսզի իրականանար մարգարեի միջոցով ասված խոսքը, որն ասում էր. «Առակներով կբացեմ Իմ բերանը, կբացահայտեմ աշխարհի սկզբից ի վեր ծածկված բաները»» (Սաղմ. 78.2
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 13:34

   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

որպէսզի կատարուի մարգարէի կողմից ասուածը. «Իմ բերանը առակներով պիտի բանամ եւ աշխարհի սկզբից ի վեր ծածկուած բաները պիտի յայտնեմ»:
   
    Որպեսզի կատարվեր մարգարեի խոսքը. «Առակնե րով կբացեմ իմ բերանը և աշխարհի սկզբից ծածկված բաները կբխեցնեմ»:

    Թեպետ նրանք ոչինչ չհարցրին, սակայն ավետարանիչը մարգարեին է վկայաբերում՝ [հայտնելու համար], որ ոչ թե մի օտար բան է [Տերը] կատարում, այլ տեսանողի կանխասացությունը (Սաղմ. 77։2), որը ցույց էր տվել, որ Տիրոջ վարդապետությունն առակավոր էր լինելու: Հետևաբար, իրականացել են մարգարեների գրածները եկած Խոսքի միջոցով, Ով Հոգու առակավոր վարդապետությամբ բխեցնում էր արարչության սկզբից մինչև աշխարհի վախճանը ծածկված բաները. նախ՝ Իր գալստյան խորհուրդը և ապա՝ արդարների փառքն ու մեղավորների տանջանքը, որոնց մասին թեպետ մի փոքր հայտնվել էր [մարգարեների կողմից], սակայն կատարելապես ծանուցվեց Տիրոջ կողմից:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

որպէսզի կատարուի մարգարէի կողմից ասուածը. «Իմ բերանը առակներով պիտի բանամ եւ աշխարհի սկզբից ի վեր ծածկուած բաները պիտի յայտնեմ»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 13:31