Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 13:5

Հովհաննես Ծործորեցի

5-6. Եւ ուրիշ մի մաս ընկաւ ապառաժի վրայ, ուր շատ հող չկար. եւ իսկոյն բուսաւ, քանի որ հողը խորութիւն չունէր. երբ արեւը ծագեց, խանձուեց. եւ քանի որ արմատներ չկային, չորացաւ:

   

   Մյուս [մասն] ընկավ ապառաժի վրա, ուր շատ հող չկար, և իսկույն բուսավ, քանի որ հողը սակավ էր: Երբ արևը ծագեց, տաքացավ, բայց քանի որ արմատներ չկային, չորացավ:

   Այստեղ [Տերը] հայտնապես է ցույց տալիս Իր մարդասիրությունը, որ թեպետ Նրա խստությունը չպիտի նվազեր, սակայն չափսոսաց [սփռել] Իր սերմը, ինչպես երբ [ոմանք] աշակերտելուց հետ քաշվեցին՝ ասելով. «Խիստ է խոսքդ, ո՞վ կարող է այն լսել» (Հովհ. 6։61), Հուդայի նման, որ լսեց Նրա խոսքն ու Նրա հրաշքներով շուտով ծաղկեց, բայց փորձության ժամանակ անպտուղ եղավ, որովհետև խոսքը գործով չարմատացրեց իր սրտում, ինչ պատճառով և սատանան նրան չորացրեց՝ առաքելական պտուղ [չտալու]: Որովհետև անհրաժեշտ է, որ մենք էլ առաքինությամբ նպաստենք [աստվածային] խոսքի սերմի աճմանը, որպեսզի երբ վրա հասնի նեղությունների ու վշտերի խորշակը, որն Աստծո թույլտվությամբ փորձողն է բերում, սայթաքելով չշեղվենք հավատքից, ինչպես շատերը, քանի որ նույն [կերպ չեն վարվում] տկարներն ու ուժեղները, երբ վշտեր են հասնում, այլ մեկը դիմանում է, իսկ մյուսը՝ սայթաքում:

   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ ուրիշ մի մաս ընկաւ ապառաժի վրայ, ուր շատ հող չկար. եւ իսկոյն բուսաւ, քանի որ հողը խորութիւն չունէր.
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 13:4