Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 14:30

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Սակայն սաստիկ քամին տեսնելով՝ վախեցավ, և երբ սկսեց սուզվել, աղաղակեց ու ասաց. «Տե՛ր, փրկի՛ր ինձ»»։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 14:29
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Սակայն տեսնելով ուժգին քամին՝ վախեցաւ: Եւ երբ սկսեց սուզուել, աղաղակեց ու ասաց. «Տէ՛ր, փրկի՛ր ինձ»:
   
   Տեսնելով սաստիկ քամին՝ վախեցավ:

   Մեծին հաղթեց, որ քայլեց [ջրերի] վրայով, իսկ քամուց վախեցավ: Որովհետև այդպիսին է մեր մարդկային բնությունը. շատ անգամ մեծամեծ առաքինություններ է գործում, իսկ փոքր բաներից խեղճանում է, ինչպես Եղիան [վախեցավ] Հեզաբելից (Գ Թագ. 19:1-4), Մովսեսը՝ եգիպտացուց (Ելք 2), և Դավիթը [հաղթվեց] Բերսաբեեից (Բ Թագ. 11): Այդպես էլ Պետրոսը, երբ ալեկոծություն էր, իջավ [ջրերի վրա], իսկ քամու սաստկությանը չդիմացավ, այն էլ, երբ Քրիստոսը մոտ էր: Սրանից սովորում ենք, որ օգուտ չկա Քրիստոսին մոտ լինելուց, եթե մոտ լինելը հավատով չէ: [Սա պատահեց] նաև, որպեսզի տարբերություն լիներ Ուսուցչի և աշակերտի միջև և աշակերտները մխիթարվեին, որովհետև եթե այն երկուսի վրա բարկացան (Մատթ. 20։24), որքան ավելի այստեղ [Պետրոսի վրա կբարկանային] (քանի որ դեռ Հոգին չէին առել):

   Երբ սկսեց ընկղմվել, աղաղակեց ու ասաց. «Տե՛ր, փրկի՛ր ինձ»:

   Քանի որ արդեն փորձով գիտեր Նրա զորությունը, որ լռեցրեց ալեկոծությունը (Մատթ. 8։26), ուստի իջավ [ջրի վրա], և երբ սկսեց ընկղմվել, աղաղակ բարձրացրեց թե՝ փրկի՛ր այս ընկղմումից: Բայց այս առաքյալին գովեստի է [արժանացնում] այն, որ նա փորձության սկզբո՛ւմ դիմեց [Հիսուսին]:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Սակայն տեսնելով ուժգին քամին՝ վախեցաւ: Եւ երբ սկսեց սուզուել, աղաղակեց ու ասաց. «Տէ՛ր, փրկի՛ր ինձ»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 14:24