Ծննդոց գրքի մեկնություն 16:9

Սրբ. Եփրեմ Ասորի

Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Վերադարձի՛ր քո տիրուհու մօտ եւ հնազա՛նդ եղիր նրան »:

   

Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 16:8
   

Ա. Լոպուխին

Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Վերադարձի՛ր քո տիրուհու մոտ և հնազա՛նդ եղիր նրան»: (Սինոդական թարգ․) [9]

   

   Վերադարձի՛ր քո տիրուհու մոտ և հնազա՛նդ եղիր նրան...   Սբ. Ֆիլարետն ասում է. «Հրեշտակը չի դատապարտում ո՛չ Հագարին, ո՛չ Սարային. նա միայն վերականգնում է նրանց փոխհարաբերությունները: Այստեղից կարելի է եզրակացնել, որ Սարայի ու Հագարի միջև պատահածն ավելի շուտ թյուրիմացություն էր, քան չարամիտ գժտության արդյունք: Հավանաբար Հագարը մտածում էր, որ Աբրամից հղիանալով այլևս պատշաճ չէ մնալ աղախին, իսկ Սարան վախենում էր, որ չլինի թե աղախինն իրեն տիրուհի դառնա» (Գ.Կ. Վլաստով):
-------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Վերադարձի՛ր քո տիրուհու մօտ եւ հնազա՛նդ եղիր նրան»:
(Արարատ թարգ․) Եվ Տիրոջ հրեշտակն ասաց նրան. «Վերադարձի՛ր քո տիրուհու մոտ և հնազանդվի՛ր նրան»:
(Գրաբար) Ասէ ցնա հրեշտակն Տեառն. Դարձի՛ր առ տիկին քո՝ և հնազա՛նդ լեր ընդ ձեռամբ նորա։