Ծննդոց գրքի մեկնություն 17:23

Ա. Լոպուխին

Եվ Աբրահամն առավ իր որդի Իսմայէլին, բոլոր իր տանը ծնվածներին, բոլոր արծաթով գնվածներին՝ Աբրահամի ընտանիքում եղած բոլոր արու մարդկանց, և նույն օրն իսկ նրանց թլփատեց, ինչպես ասել էր նրան Աստված: (Սինոդական թարգ․) [23]

   
   Եվ Աբրահամն առավ իր որդի Իսմայէլին… ընտանիքում եղած բոլոր արու մարդկանց… և նույն օրն իսկ նրանց թլփատեց, ինչպես ասել էր նրան Աստված… Ծննդոցի հեղինակի այս դիտարկումը Աբրահամի կողմից աստվածային հրամանի շտապ և անշեղորեն կատարումն է ցույց տալիս, որն իր հերթին նահապետի հնազանդության զորության և հավատքի բոցավառության մասին է վկայում, որը ո՛չ հապաղել է ճանաչում, ո՛չ դժվարանալ (Հակ. 2:22-24)։ Արդյո՞ք մինչ այդ որևէ տեղ գոյություն ունեցել է նման տանջալի ծիսակատարություն (օրինակ՝ եգիպտացիների մոտ, որին սիրում են հղել ռացիոնալիստները), թե՞ այն առաջին անգամ Աստծո կողմից այստեղ է ներմուծվում, դժվար է վերջնական պատասխան տալ: Միայն մի բան հստակ է, որ հրեաների մոտ այդպիսի բան մինչ այդ չի եղել և այն նրանց մոտ ի հայտ է եկել բացարձակապես առանձնահատուկ բնութագրով, որով այն թե՛ արտաքնապես և թե՛ առավել ևս հոգով խիստ տարբերվում էր հին աշխարհի այլ ազգերի մոտ կիրառության մեջ եղող նույնանման կրոնակենցաղային ծիսակատարություններից:
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Աբրահամը իր որդի Իսմայէլի, իր բոլոր ընդոծինների, արծաթով գնուած իր բոլոր ստրուկների եւ Աբրահամի տանն եղած բոլոր արու մարդկանց թլիփը նոյն օրն իսկ թլփատեց, ինչպէս ասել էր նրան Աստուած:
(Արարատ թարգ․) Եվ Աբրահամը հենց այդ օրը թլփատեց իր որդի Իսմայելի, իր ընտանիքի ամեն արուի, իր բոլոր ընդոծինների, արծաթով բոլոր գնվածների անթլփատության մարմինը, ինչպես Աստված իրեն ասել էր:
(Գրաբար) Եւ ա՛ռ Աբրաամ զԻսմայէլ զորդի իւր, և զամենայն ընտոծինս իւր, և զամենայն զարծաթագինս իւր, և զամենայն արու արանց որ էին ի տան Աբրաամու. և թլփատեաց զմարմին անթլփատութեան նոցա ի ժամանակի աւուրն այնորիկ, որպէս խօսեցաւ ընդ նմա Աստուած։