Հովհաննես Ծործորեցի
որովհետեւ ուր երկու կամ երեք հոգի հաւաքուած լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մէջ»:
 Որովհետև ուր երկու կամ երեք հոգի ժողովված են Իմ անունով, Ես այնտեղ եմ՝ նրանց մեջ»:
 Տե՛ս [Տիրոջ] պարկեշտությունը: Նախ ասաց. «Եթե երկուսը միաբանվեն, ինչ էլ խնդրեն, կլինի Իմ Հորից», ուստի որպեսզի [Նրա և Հոր միջև] տարբերություն չհասկանաս, այս հաջորդ [խոսքով] հաստատեց թե՝ «Ես նրանց մեջ եմ»: Իսկ «ժողովվել»-ը հասկացիր նախորդ [խոսքի] «միաբանվել»-ու իմաստով և ոչ թե մի տեղ հավաքվելու: [Այս խոսքով] նաև Իր խնամքն է ցույց տալիս, թե Քրիստոսն այցելում է Իր հոտերին, որովհետև ոչ միայն մեծ ժողովրդի մեջ է, որը Նրա մարմին Եկեղեցին է և Քրիստոսի կատարյալ դրոշմը, այլև եթե մեկ կամ երկու հոգի են ժողովված, նաև նրանց մոտ է, այսինքն՝ Նրա շնորհի հովանին նրանց վրա է, որպեսզի չտրտմեն մենակյացները, այլ մխիթարվեն սրանով:
 Բայց ի՞նչ է Նրա անունո՛վ ժողովվելը: Շատերն են ժողովվում այլևայլ պատճառներով. ոմանք՝ ավազակության համար, ոմանք՝ արբեցության և այլ այսպիսի բաների, բայց Նա նրանց մեջ չէ, որովհետև Աստված չարիքների պատճառ չէ, այլ բարի բաների: Նրա անունով ժողովվելը լինում է բարի՛ նպատակներով, որովհետև Աստված բարի է: [Կարելի է մեկնել] և այլ կերպ: Եթե մեկն Ինձ սիրում ու նախամեծարում է ընկերոջ միջոցով, Ես նրա հետ եմ, ասում է: Որովհետև մեկը սիրում է [Տիրոջը] սիրված լինելու պատճառով կամ պատվում է օգնություն ստացած լինելու պատճառով. սա Նրա անվան համար չէ՛: Այլ [Նրա անվան համար սիրում է], ով Նրան սիրում ու պատվում է նրանով, ինչն անում է ընկերոջ համար՝ ըստ այսմ. «Ով մի բաժակ ջուր խմեցնի [այս փոքրիկներից մեկին] Իմ անունով, թե սա Քրիստոսինն է, չի կորցնի իր վարձը» (հմմտ. Մատթ. 10։42):
 Նաև ովքեր ինչ-որ մեկի անունով ժողովվում են, պիտի գիտենան ժողովողի նպատակը, թե ինչի համար են կանչել, և նրա կամքով շարժվեն, որպեսզի նրան հաճելին կատարելով՝ նրանից շնորհ գտնեն: Ինչպես որ ովքեր հնձելու են կանչվում, ըստ այդմ պետք է պատրաստեն իրենց, որպեսզի տանտերից վարձ ու կերակուր ընդունեն, այդպես էլ ովքեր Տիրոջ անունով ժողովվում են աղոթելու կամ խոսքի քննության համար, «այն կոչմանը, որին կանչվեցին, արժանի ընթացք պիտի ունենան, ամենայն հեզությամբ ու խոնարհությամբ փութան պահել միաբանությունը հոգու միությամբ, որպես մեկ մարմին և մեկ հոգի՝ կոչման մեկ հույսով» (հմմտ. Եփես. 4։1-4)՝ ըստ [Տիրոջ] խոսքի. «Եթե Ինձ սիրում եք, Իմ պատվիրանները պահեք, և Ես ու Հայրը կգանք ու կօթևանենք նրա մոտ» (հմմտ. Հովհ. 14։23): Ուրեմն ինչպես պատվիրանների կատարմամբ [մարդը] Քրիստոսի և Նրա Հոր օթևանն է դառնում, այդպես էլ Նրա անունով ժողովվածները, եթե իրենց պատրաստում են Նրա կամքի համաձայն, Նա այնտեղ՝ նրանց մեջ է Հոր և ամենասուրբ Հոգու հետ, ինչպես Թաբոր լեռան վրա 965: Որովհետև երկու մարգարեներն ու երեք առաքյալները Նրա կամքի համաձայն ժողովվեցին [այնտեղ], և [Տերը] նրանց մեջ արտասփռեց Իր աստվածության փառքը և նրանց մաքրեց գեղապանծ ու վայելչական լույսով, այլև Հոր ձայնով ու Հոգու հովանիով: Այսպես երևաց նաև շատ սրբերի և նրանց լցրեց անճառելի շնորհով, որը «մեջ»-ով է ցույց տրվում, որովհետև սնձի նման կապեց նրանց Իր և միմյանց հետ և տվեց նրանց կենդանի զորություն՝ ինչպես մարմնի սիրտը, որ կենդանի [արարածի] մեջ է: Իսկ եթե ժողովված են իրենց կոչմանն անարժան կերպով և ո՛չ [Աստծո] կամքի համաձայն, թեպետ միասին ժողովված լինելու պատճառով կարծում են, թե դա Տիրոջ անունով է, կլսեն. «Ինչո՞ւ եք Ինձ ա սում՝ Տե՛ր, Տե՛ր, իսկ ինչ ասում եմ, չեք անում» (Ղուկ. 6։46):կորցնի իր վարձը» (հմմտ. Մատթ. 10։42):
 Այլաբանորեն՝ այս «կամ»-ը 966 տարալուծական կամ բաղհյուսական է 967: Տարալուծական է ըստ հետևյալի. երկուսը՝ Հին և Նոր Կտակարանները, և երեքը՝ հոգին, միտքն ու մարմինը, երբ միաբանվում են, Աստծուն են գտնում: Միանալով միմյանց՝ Աստծուն գտնում են նաև [հետևյալ] երկուսը՝ հոգին ու մարմինը, և [հետևյալ] երեքը՝ երեք հասակներն ու երեք ժամանակները: Իսկ բաղհյուսականը սա է. երկուսն ու երեքը հավասար են հինգի՝ խորհրդանշելով մեր հինգ զգայարանները, որոնցից երկուսն իմաստասիրական են, երեքը՝ ծառայական 968: Երբ սրանց՝ դրսում սփռվածը ներսում ժողովելը համեստությամբ է լինում, աստվածային զգայարաններ են՝ ըստ առակի 969, և Տիրոջով են շարժվում՝ ըստ Պողոսի թե՝ «Փորձում եք, թե Քրիստո՞սն է իմ միջոցով խոսում ձեզ հետ» (Բ Կոր. 13։3), և՝ «Եթե պատվականն անարգից զատես, Տիրոջ բերան կկոչվես» (հմմտ. Երեմ. 15։19): Այլև հինգ տերունական տոներին, որոնց ժամանակ ժողովվում ենք [Տիրոջ] անունով ի պատիվ Նրա, և որոնցից երկուսը Ծնունդն ու Մկրտությունն են, և երեքը՝ Չարչարանքը Թաղմամբ հանդերձ, Հարությունն ու Համբարձումը, ովքեր նշածս երկուսի և երեքի համար տոնակցությամբ հա-մախմբվում են, [Տերը] ճշմարտապես նրանց մեջ է՝ տարիների շրջապտույտով ասես նորից մեզ հետ լինելով մինչև աշխարհի վախճանը՝ ըստ Իր խոսքի 970:
Մաղաքիա արք. Օրմանյան
Դարձեալ ձեզ ասում եմ. եթէ ձեզնից երկուսը միաբանուեն երկրի վրայ որեւէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն, կը կատարուի նրանց համար իմ Հօր կողմից, որ երկնքում է.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 18:15

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: