Ծննդոց գրքի մեկնություն 20:4

Ա. Լոպուխին

Սակայն Աբիմելեքը, որ չէր մերձեցել նրան, ասաց. «Տե՛ր, մի՞թե Դու կորստյան կմատնես անմեղ մարդկանց» [4] (Սինոդական թարգ․)

   
   «Տե՛ր, մի՞թե Դու կորստյան կմատնես  անմեղ մարդկանց»… Այս հատվածում հերթական անգամ տեսնում ենք, որ տիրոջը դիմում են որպես նախախնամող ու բարեգութ դատավորի. եբրայերեն տեքստում այս բառը հնչում է Ադոնա  («դան» արմատից, որ նշանակում է դատավոր): Եվ այդ դիմելաձևը ևս ունի աստվածային բարեգթության ու արդարադատության կոչման իմաստ, և հերթական ապացույցն է այն պնդման կատարյալ անհեթեթության, ըստ որի` Ադոնան, ինչպես նաև Եհովան ու Էլոհիմը Աստծո անուններն են: Աստծո այդ անունները համապատասխանում են Բարեգութ Դատավոր, Է, Տիեզերքի Արարիչ սահմանումներին և եբրայերեն բնագրում օգտագործվում են տվյալ համատեքստին խիստ համահունչ:

   Տվյալ դեպքում ինչպես Աստծուն դիմելաձևը (Ադոնան), այնպես էլ Աստծո արդարադատությանը ապավինելը, որ հիշեցնում են Աբրահամի նույն խոսքերը (Ծննդ. 28։23–25), պարզ վկայությունն են, որ ճշմարիտ աստվածճանաչողության հետքերը դեռ ամբողջությամբ չէին վերացել քանանական ցեղերի լավագույն ներկայացուցիչների հիշողությունից, որոնցից մեկն էր գերարացի Աբիմելեքը։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Սակայն Աբիմելէքը, որ չէր մերձեցել նրան, ասաց. «Տէ՛ր, մի՞թէ դու կը սպանես բանից անտեղեակ ու արդար մարդկանց:
(Արարատ թարգ․) Սակայն Աբիմելեքը, որ չէր մերձեցել նրան, ասաց. «Տե՛ր, մի՞թե կորստյան կմատնես անմեղ ազգին:
(Գրաբար) Բայց Աբիմելէք ո՛չ մերձեցաւ ի նա։ Եւ ասէ. Տէր, զազգ մի զանգէ՛տ և զարդար՝ կորուսանիցե՞ս։