Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 21:13

Հովհաննես Ծործորեցի

Եւ նրանց ասաց. «Գրուած է՝ իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի, իսկ դուք աւազակների որջ էք արել այդ»:
   

    Եվ ասաց նրանց. «Գրված է. «Իմ տունը աղոթքի տուն կկոչվի», իսկ դուք այն ավազակների որջ եք դարձրել»:

    Որպեսզի չկարծեն, որ ինքնագլուխ է դա անում, մարգարեի միջոցով 1142 է ամբաստանում նրանց անվայել գործերը, թե ինչ որ ավազակներն ու գողերը լեռներում են անում` երկրի այրերում ու ծերպերում բնակվելով, դուք դա գործում եք այս Տաճարում և չեք ամաչում, որովհետև վաճառքի տեղը գողերի բնակավայրից շատ չի տարբերվում, երբ հնարներով ու խաբեությամբ ընկերների [ինչքը] յուրացնում են: Սրանով ամաչեցնում է նրանց, ովքեր մատուռներում են այսպիսի բաներ գործում, որովհետև գնում են աղոթքի համար, բայց ավազակության մեջ ընկնում, ուր ոչ այնքան մեղքը, որքան հանդգնությունն է աններելի, որ անգամ [սուրբ] տեղից չեն ազդվում: Իսկ ինչո՞ւ է «Իմ տունն աղոթքի տուն պիտի կոչվի» (Ես. 56։7) [խոսքը մեջբերում]: Որովհետև երբ ուրիշ տեղերում անիրավություն է գործվում, այստեղ գալով և Աստծուց խնդրելով` թողություն են գտնում, իսկ եթե աղոթքի վայրում են զրկանք գործում, այն որտե՞ղ պիտի կարողանան քավել, ինչպես այս [առև տուր անողները], որ ավելի շատ վաճառում էին, քան աղոթում:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ նրանց ասաց. «Գրուած է՝ իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի, իսկ դուք աւազակների որջ էք արել այդ»:
   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 21:12