Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 21:35

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Մշակները նրա ծառաներին բռնեցին, մեկին ծեծեցին, մեկին սպանեցին, մեկին էլ քարկոծեցին»։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 21:33
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Իսկ մշակները նրա ծառաներին բռնելով՝ մէկին տանջեցին, մէկին սպանեցին, մէկին քարկոծեցին:
   

   Մշակները, բռնելով նրա ծառաներին, մեկին տանջեցին, մեկին սպանեցին, մեկին էլ քարկոծեցին:
Տե՛ս նրանց չարությունը. ոչ միայն չտվեցին պտուղը` այդքան խնամք վայելելուց հետո, այլև դժգոհում էին ծառաներից և իրենց ձեռքերն արյունով լցնում. իրենք էին վրիժապարտ, բայց ուրիշներից էին վրեժ խնդրում: «Մեկին տանջեցին, -ասում է [Տերը]: Միքիան Աքաաբից գանակոծվեց ու Սեդեկիայից ապտակվեց (Գ Թագ. 22։24-28), Զաքարիան Տաճարի ու Սեղանի միջև սպանվեց (Մատթ. 23։35), Եսային սղոցվեց 2, Երեմիային ու մյուս Զաքարիային` Ամովթի որդուն, քարկոծեցին 3:

--------------------------------
3 . Մն. 24։20-21: Ծործորեցու նշած Ամովթի փոխարեն այստեղ գրված է Հովիդայե: Սակայն, ինչպես μացատրում է Ծործորեցին Մատթ. 23:36 համարի մեկնության մեջ, այդ մարգարեն երկանուն էր, այսինքն` կոչվում էր և Հովիդայե, և Զաքարիա: Իսկ Երեմիա մարգարեի քարկոծմամբ մեռնելու մասին նույնպես, ինչպես Եսայու սղոցման մասին, գրված է նրա մահը պատմող պարականոն գրվածքում:

   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Իսկ մշակները նրա ծառաներին բռնելով՝ մէկին տանջեցին, մէկին սպանեցին, մէկին քարկոծեցին:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 21:33