Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 21:36

Հովհաննես Ծործորեցի

Դարձեալ ուրիշ ծառաներ ուղարկեց՝ թուով աւելի, քան առաջինները: Եւ սրանց էլ նոյնն արեցին:

 

    Դարձյալ ուրիշ ծառաներ ուղարկեց` ավելի շատ, քան նախկինները, և նրանց հետ նույն կերպ վարվեցին:

    [Տերը] սրանով Իր մարդասիրությունն է ցույց տալիս և նրանց անհնազանդությունը, բայց «շատ ծառաներ ասելով` նրանց պատիժը խիստ ծանրացնում է, որովհետև Աստծո ծառաներից չակնածեցին և նրանց շատ լինելուց չպատկառեցին, այլ սպանեցին նաև նրանց` չարչարելով ու նախատելով, ինչպես Եղիային ու Եղիսեին, տասներկու մարգարեներին և այլ շատերի:

   

Մաղաքիա արք. Օրմանյան

Դարձեալ ուրիշ ծառաներ ուղարկեց՝ թուով աւելի, քան առաջինները: Եւ սրանց էլ նոյնն արեցին:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 21:33