Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 23:3

Հովհաննես Ծործորեցի

ամէն ինչ, որ նրանք ձեզ ասեն, արէ՛ք եւ պահեցէ՛ք, բայց մի՛ արէք ըստ նրանց գործերի, քանի որ ասում են, բայց չեն անում:

 

    Այն ամենը, որ ասեն ձեզ, արե՛ք ու պահե՛ք, բայց նրանց գործե րի համաձայն մի՛ վարվեք, որովհետև ասում են ու չեն անում:

    Ինչո՞ւ է սա ասում: Նախ` քանի որ Տերն է և Տիրոջ մասին հիշատակեց, գնում է դեպի Օրենքը, որովհետև թեպետ Օրենքը ոչ թե սա 1245 է ասում, որը Դավթի խոսքն է, այլ` «Քո Տեր Աստվածը մեկ Տեր է» (հմմտ. Բ Օր. 6:4), բայց [Սուրբ] Գիրքն ամբողջ Հին [Կտակարանն] է Օրենք համարում: Ուրեմն` [Տերն] ասում է` ինչ որ Օրենքից են քարոզում [փարիսեցիներն ու օրենսգետները], լսե՛ք, քանի որ հենց Օրենքն է Ինձ Տեր քարոզում: Երկրորդ` Ծնողի հետ [Իր] միաբանությունն է ցույց տալիս, որովհետև եթե Նրան հակառակ լիներ, ինչպես կարծում էին, թերևս Օրենքին էլ հակառակ խոսեր, իսկ Նա ահա Օրենքի հանդեպ այնքան նվիրում ու ակնածություն է թելադրում ունենալ, որ եթե անգամ պահանջվի [այն] լսել այդ ուսուցիչների եղծված բերաններից, հրամայում է անսալ: Երրորդ` կամենում է լսողների միտքն ուղղության բերել` [սովորեցնելով], որ ոչինչ այնքան չի նպաստում փրկությանը, որքան ուսուցիչներին չարհամարհելն ու քահանաներին չանպատվելը, քանի որ թեպետ [հրեա օրենսգետներն ու քահանաներն] ապականված էին, ուրիշների օգուտի համար կարևո՛ր է համարում [նրանց քարոզությունը] և պատվից չի զրկում [նրանց], որովհետև իրենցը չեն ուսուցանում, այլ Աստծունը, Ով Մովսեսի միջոցով պատվերներ տվեց: Սրանով [Տերը Նոր ուխտի]` Հնի հետ միաբանությունն է ցույց տալիս:

    «Այն ամենը, որ ասեն ձեզ»,-ասում է [Տերը]: «Ամեն ինչ»ով ոչ թե կերակուրներն ու զոհերը նկատի ունի, այլ այն, ինչը բարին է գործել տալիս և կարգերն ավելի լավը դարձնում: «Արեք ու պահեք». Օրենքի [պատվիրանների] մի մասը հրամայական էր, մյուսը` հրաժարական. ուստի հրամայականը կատարե՛ք, իսկ հրաժարականից զգուշացե՛ք: [Կարելի է հասկանալ] և ա՛յլ կերպ. քանի որ կան այնպիսիք, որ օրենքները կատարում են միառժամանակ և չեն շարունակում նույն սովորությամբ շարժվել, [Տերն] ասում է` արե՛ք և նույնը կատարելը միշտ պահե՛ք: Կամ էլ «անել»ը գործի մասին է ասում, իսկ «պահել»ը` հավատքի:

    «Բայց նրանց գործերի համաձայն մի՛ վար վեք, որովհետև ասում են ու չեն անում»: Որպեսզի չհամարեն, որ եթե պարտավոր են լսել նրանց, նաև պետք է նմանվեն նրանց, այս ճշգրտումն է մտցնում, և ինչը պատիվ է նրանց թվում, նույնով ամբաստանում է [նրանց` ասելով]. «Նրանց գործերի համաձայն մի՛ վարվեք»: Սրանից ավելի մեծ թշվառություն չկա ուսուցիչների համար, քան այն, որ նրանց աշակերտներին քարոզվում է չնայել նրանց վարքին: Ինչո՞ւ. «որովհետև ասում են ու չեն անում»: Ամեն ոք, ով չի կատարում Օրենքը, մեղադրելի է, բայց երբ մեկն ուսուցչի իշխանություն ունի [և Օրենքը չի կատարում], սա կրկնակի չարիք է: Մեկը` որ ինչով պիտի ուղղության բերեր ուրիշներին, ինքն է կաղում դրանում. և երկրորդ` մեծ պատժի է արժանի իր պատվի պատճառով, որ այդպիսի աստիճանի վրա գտնվելով է անօրինություն գործում, ուստի աններելի է և առավել դատապարտելի, քան նրանք, որոնք նրա ենթակայության տակ են` ըստ այսմ. «Ում շատ տրվեց, շատ էլ կպահանջվի» (Ղուկ. 12:48), և այլուր թե` «Հզորները հզորությամբ կդատվեն» (հմմտ. Իմաստ. 6:7):
   

Մաղաքիա արք. Օրմանյան

ամէն ինչ, որ նրանք ձեզ ասեն, արէ՛ք եւ պահեցէ՛ք, բայց մի՛ արէք ըստ նրանց գործերի, քանի որ ասում են, բայց չեն անում:

   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 23:1