Հովհաննես Ծործորեցի
6-7. Սիրում են ընթրիքների ժամանակ պատուոյ տեղերը, ժողովարաններում՝ նախապատիւ աթոռները եւ հրապարակներում ողջոյններ առնել ու մարդկանցից կոչուել՝ ռաբբի, որ նշանակում է ուսուցիչ:
Սիրում են առաջին տեղերն ընթրիքներին, առաջին աթոռները ժողովարաններում, ողջույններ` հրապարակնե րում, և մարդկանցից «ռաբբի, ռաբբի» անվանվել:
Մի ուրիշ տեղ Տերն արգելեց այս ախտը` [ասելով]. «Երբ ընթրիքի կանչվես, առաջին տեղում մի՛ բազմիր» (հմմտ. Ղուկ. 14:8): Իսկ սրանք անխտիր այսպես էին վարվում և տեղի համար կռիվ տալիս, ինչը կրկնակի ախտի ապացույց էր` հպարտության, ինչպես նաև որկրամոլության: Եվ ակամա չէին վարվում այսպես, այլ կամենալով ու սիրելով: Ուրեմն եթե սիրելը ստվերի մեջ այդքան վնասակար է, որքա՛ն ավելի` կատարելը ճշմարտության մեջ 1247: Սա փոքր բան է թվում, բայց մեծ չարիքների պատճառ է: Արտասվել եմ ուզում, երբ հիշում եմ, թե որքան չարիք է ծնվել [այդ ախտից] Աստծո Եկեղեցիների և քաղաքների համար, որոնց մասին [խոսելը] կամովին զանց եմ առնում:
«Առաջին աթոռները ժողովարաններում, ողջույններ` հրապարակներում և մարդկանցից «ռաբբի, [ռաբբի]» կոչվել»: [Տերը] ոչ միայն խոսում է այն մասին, որ ժողովարաններում գլխավոր աթոռներին են բազմում, այլև ցույց տալիս, որ այն կամենում, ստանում ու կաշառքով են ձեռք բերում, որպեսզի իբրև շատերի առաջնորդ` բոլոր ենթականերից ծունր ու երկրպագություն ընդունեն և «ուսուցիչ» կոչվեն 1248, այսինքն` ուսմունքի կամ կրոնի առաջնորդ, կամ [կրոնական] ուղղության հայր: Իսկ [«ռաբբի» բառը] երկու անգամ ասելը [նշանակում է], որ [այդպես կոչվելով] կամենում էին հաճելի երևալ և իրենց վարդապետությունը ճշմարիտ ցույց տալ, որովհետև պետք էր, որ գործերով, պարկեշտ վարքով ու ընթացքով զատվեին բոլորից, ինչպես մարդու կերպարանք ունեցողն է հայտնապես զատվում անասուններից, բայց նրանք վարքով մյուսներից ավելի զեխ էին և կամենում էին [միայն] անունով տարբերվել:
Մաղաքիա արք. Օրմանյան
Սիրում են ընթրիքների ժամանակ պատուոյ տեղերը, ժողովարաններում՝ նախապատիւ աթոռները եւ հրապարակներում ողջոյններ առնել
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 23:1

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: