Ծննդոց գրքի մեկնություն 24:7

Ա. Լոպուխին

Երկնքի Տեր Աստվածը և երկրի Տեր Աստվածը, Որն ինձ հանեց իմ հոր տնից ու այն երկրից, որտեղ ծնվել եմ, Որը խոսեց ինձ հետ, երդվեց ինձ ու ասաց. «Քո սերունդներին եմ տալու այդ երկիրը»: Նա կուղարկի Իր հրեշտակին քո առաջ, և այնտեղից կին կառնես իմ որդի Իսահակի համար: [7] (Սինոդական թարգ․)
   
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն   գլուխ 24:6
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Երկնքի Տէր Աստուածը եւ երկրի Տէր Աստուածը, որն ինձ հանեց իմ հօր տնից ու այն երկրից, ուր ծնուել եմ, որը խօսեց ինձ հետ, երդուեց ինձ ու ասաց, թէ՝ «Քո սերունդներին եմ տալու այդ երկիրը», նա իր հրեշտակին կ՚ուղարկի քո առաջ, եւ այնտեղից կին կ՚առնես իմ որդի Իսահակի համար:
(Արարատ թարգ․) Տերը՝ երկնքի Աստվածը, Ով ինձ դուրս բերեց իմ հոր տանից և իմ ծննդավայրից, Ով խոսեց ինձ հետ և խոստացավ ինձ՝ ասելով. «Այս երկիրը քո սերնդին եմ տալու», Նա Իր հրեշտակին կուղարկի քո առջևից, և դու այնտեղից կին կառնես իմ որդու համար:
(Գրաբար) Տէր Աստուած երկնից, և Աստուած երկրի, որ ա՛ռ զիս ի տանէ հօր իմոյ, և յերկրէն ուստի ծնեալ էի, որ խօսեցա՛ւն ընդ իս՝ և երդուաւ ինձ և ասէ. Զաւակի՛ քում տաց զերկիրդ զայդ. նա՛ առաքեսցէ զհրեշտակ իւր առաջի քո. և առցե՛ս անտի կին որդւոյ իմում Իսահակայ։