Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 25:2

Հովհաննես Ծործորեցի

Նրանցից հինգը յիմար էին, իսկ հինգը՝ իմաստուն:
   

    Նրանցից հինգը հիմար էր, հինգը` իմաստուն:

    Ամբողջի մի կեսը, որ հինգ զգայարան ուներ, հիմարներն էին, ասում է [Տերը], իսկ մյուս կեսը` դարձյալ նույն զգայարաններով` իմաստուն, քանի որ սրանով էլ էին հավասար: [Առաջին] հինգին «հիմար» է կոչում, կամ քանի որ մեծամեծ [բարի] գործեր կատարեցին, բայց փոքր բաներում չարացան ու մատնիչ դարձան (որովհետև ի՞նչն է ավելի մեծ հիմարություն, քան ունեցվածքը շատացնելն ու մերկ ընթանալն այն [կյանք], ուր մեծ մարդասիրություն ու յուղ է հարկավոր), կամ էլ միայն մարմնական զգայարաններով ապրեցին այստեղ, ինչպես անասունները, ուստի այդպիսիներին [Տերը] «հիմար» է կոչում: Նաև բարի գործեր էին կատարել և կույս էին, սակայն մարդկանցից փառք էին պահանջում, ուստի [Տերն] իրավացիորեն է [նրանց] «հիմարե կոչում: Իսկ [մյուս] «հինգն իմաստուն էին»[խոսքում] կուսությունը չէ, որ իմաստություն է համարում, ինչպես կարծում են ոմանք, որովհետև բոլորն էլ կույս էին, սակայն [հիմարները դրանից] ոչ մի օգուտ չստացան, ինչպես որ Եվան էլ կույս վիճակում ամբարշտացավ և դրախտի փառքից զրկվեց: Ուստի «իմաստուն» անվանվեցին նրանք, ովքեր կամ հրեշտակների պես բովանդակ սրբությունն ունեին, այնքան, որ ոչ միայն պոռնկությունից, այլև տրտմությունից, բարկությունից ու նախանձից էին մաքուր, կամ էլ բարեգործ ու ողորմած էին, Աստծո՛ փառքի համար, և վերին կյանքին էին նայում ու ա՛յն տեսնում. կամ էլ զգաստ լինելով` մարմնի զգայարանները ծառայեցնում էին հոգու զգայարաններին:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Նրանցից հինգը յիմար էին, իսկ հինգը՝ իմաստուն:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 25:1