Ծննդոց գրքի մեկնություն 27:27

Ա. Լոպուխին

Հակոբը մոտեցավ ու համբուրեց նրան։ Իսահակն առավ նրա հագուստի հոտը և օրհնեց նրան՝ ասելով. «Իրապես իմ որդու բուրմունքը նման է բարեբեր  անդաստանի բուրմունքին, որ օրհնված է Տիրոջ կողմից։ [27] (Սինոդական թարգ․)
   
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 27:19
--------------------------------
[27](Էջմիածին թարգ․) Յակոբը մօտեցաւ, համբուրեց նրան: Իսահակն առաւ նրա հագուստի հոտը եւ օրհնելով նրան՝ ասաց. «Իմ որդին Տիրոջ օրհնած բերրի արտի հոտն ունի:
(Արարատ թարգ․) Եվ նա մոտեցավ ու համբուրեց նրան: Հայրն առավ նրա հանդերձների հոտը և օրհնեց նրան՝ ասելով. «Սա իմ որդու հոտն է այն արտի հոտի նման, որն օրհնեց Տերը:
(Գրաբար) Եւ մատեաւ համբուրեաց զնա: Եւ առ զհոտ հանդերձից նորա. եւ աւրհնեաց զնա` եւ ասէ. Ահա հոտ որդւոյ իմոյ իբրեւ զհոտ անդոյ լիոյ զոր աւրհնեաց Տէր: