Հովհաննես Ծործորեցի (†1338)
Եւ եթէ այդ լուրը կուսակալին հասնի, մենք նրան կը գոհացնենք եւ ձեզ հոգսից կ՚ազատենք»:
 Եթե կուսակալին լուր հասնի, մենք կհամոզենք նրան և ձեզ հոգսից կազատենք»:
 Ճիշտ ասացին սրանից առաջ, թե «վերջին մոլորությունն առաջինից չար կլինի» (Մատթ. 27:64): Որովհետև իրենց վերաբերյալ վճիռ սահմանեցին, և ովքեր պիտի որ զղջային այդքան մոլորությունից հետո, նրանք ավելի ու ավելի ջանացին [իրենց] ծիծաղելի գործերին նոր հնարներ ավելացնել: Ասում էին. «Եթե կուսակալը լսի այդ մասին»,որովհետև կամենում էին հրապարակավ տարածել [Քրիստոսի մարմինը գողանալու կեղծ] լուրը: Բայց իզուր էին ոգորում ընդդեմ ճշմարտության, որովհետև ինչով ծածկել էին կամենում, նրանով իրենց կամքին հակառակ հանդիմանվում էին: «Մենք կհամոզենք նրան, և ձեզ հոգսից կազատենք»,պարզ է, որ կաշառքով: Արժե ասել նրանց. ո՛վ հիմարներ ու խանգարված մտքով թշվառներ, ենթադրենք` Պիղատոսին համոզեցիք, զինվորներին ու ժողովրդի՞ն ով պիտի համոզի:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ եթէ այդ լուրը կուսակալին հասնի, մենք նրան կը գոհացնենք եւ ձեզ հոգսից կ՚ազատենք»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 28:11

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: