Հովհաննես Ծործորեցի (†1338)
Երբ նրան տեսան, երկրպագեցին նրան, իսկ ոմանք երկմտեցին:
Երբ տեսան Նրան, երկրպագեցին Նրան, բայց ոմանք երկմտեցին:
Նրանք, ովքեր Թաբոր լեռան վրա Նրա աստվածության փառքը տեսան արտափայլած, առանց երկբայության երկրպագություն մատուցեցին, իսկ ովքեր նրանց հետ չէին [այն ժամանակ], կասկածների մեջ ընկան, ինչպես ասում է [ավետարանիչը]` «ոմանք երկմտեցին», սակայն [Նրան] դարձյալ տեսնելով` համոզվեցին: Կամ էլ նրանց մասին է ասում, թե երկմտեցին, ովքեր չգնացին Գալիլեա, ինչպես որ Թովմասը, ով նրանց հետ չէր, չհավատաց, մինչև չտեսավ 1680: Բայց դու տես ու զարմացի՛ր այստեղ [ավետարանիչների] ճշմարտասիրության վրա, թե ինչպե՛ս մինչև վերջին օրը չեն թաքցնում իրենց թերությունները:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Երբ նրան տեսան, երկրպագեցին նրան, իսկ ոմանք երկմտեցին:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 28:16
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: