Հովհաննես Ծործորեցի (†1338)
Նրա տեսքը փայլակի նման էր, ու նրա զգեստը՝ սպիտակ, ինչպէս ձիւնը:
Նրա տեսքը փայլակի նման էր, և նրա հագուստը` ձյան պես սպիտակ:
Աննպատակ չէր այսպիսի տեսքով ու ձևով նրա երևալը, այլ պայծառ կերպարանքով` որպես [ձայնատու] գործիքով, ուրախություն էր ավետարանում և իբրև ճշմարիտ հարության ավետաբեր` ցնծալով փայլում` որպես թե ասելով. «Եթե տրտմության առիթ լիներ, ես էլ կտխրեի ձեզ պես, բայց իմ տեսքից հասկացե՛ք, որ [Հիսուսը] ճշմարտապես հարություն է առել»: Նաև ցույց էր տալիս, որ հրաբուն զվարթունները բնությամբ ու ստացականապես մաքուր են, որովհետև տեսքը բնությունն է ցույց տալիս, իսկ հագուստը` ստացական առաքինությունը. նրանք ըստ իրենց էության են կազմում նաև գործը և այդպես լուսակերպ ու ձյունափայլ երևում: Նրանց երեսի փայլելը և հագուստի սպիտակությունը նշանակում են նաև նրանց աստվածանմանությունը, որովհետև մեր Տերը ևս այդպես արտափայլեց Թաբոր լեռան վրա. «Նրա դեմքն արեգակի պես դարձավ,- ասում է [ավետարանիչը],-և Նրա հագուստը` ձյան պես սպիտակ» (Մատթ. 17:2):
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Նրա տեսքը փայլակի նման էր, ու նրա զգեստը՝ սպիտակ, ինչպէս ձիւնը:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 28:2
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: