Ա. Լոպուխին
Հակոբը համբուրեց Ռաքելին և բարձրաձայն լաց եղավ: [11] (Սինոդական թարգ․)
Քաջություն և ուժ դրսևորելուց անմիջապես հետո (համար 10) Հակոբը, Ռաքելին համբուրելով, արտասովոր զգացողություն է ունենում և աչքերից արցունքներ են թափվում: Ըստ հրեական մեկնությունների` Հակոբը լաց եղավ կա´մ այն պատճառով, որ Ռաքելի հետ առաջին իսկ հանդիպման պահին կանխազգաց նրա վաղաժամ մահը, կա´մ էլ, որ նա իր հետ նույն գերեզմանում չի հանգչելու, կա´մ էլ շփոթմունքից, որ չի կարող նրան այնքան հարստություն տալ, որքան Եղիազարը` Ռեբեկային: Կամ էլ, պարզապես, արտասվում էր փորձություններով լի ճանապարհը հաղթահարելուց հետո (Ծննդ. 43:30, 45:14–15, 46:29) տեղի ունեցած հանդիպման ուրախությունից:
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Յակոբը համբուրեց Ռաքէլին ու բարձրաձայն լաց եղաւ:
(Արարատ թարգ․) Եվ Հակոբը համբուրեց Ռաքելին ու բարձրաձայն լաց եղավ:
(Գրաբար) Եւ համբուրեաց Յակոբ զՀռաքէլ. եւ ձայն եբարձ եւ ելաց:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: