Ա. Լոպուխին
Եվ Հակոբը Ռաքելին հայտնեց, որ ինքը նրա հոր ազգականն է` Ռեբեկայի որդին: Նա էլ վազեց և տեղի ունեցածը հորը պատմեց : [12] (Սինոդական թարգ․)
Հակոբը ինքն իրեն Լաբանի «եղբայր» է կոչում, իհարկե (ըստ ռուսերեն թարգմանության) «ազգական» բառի լայն իմաստով, ինչպես «եղբայրներ» էին կոչվում Աբրահամն ու Ղովտը (Ծննդ. 13:8): Օրիորդը Ռեբեկայի նման վազում է տուն (Ծննդ. 24:28), բայց հյուրի մասին պատմում է ոչ թե մորը, ինչպես Ռեբեկան, այլ հորը: Մի գուցե, ինչպես նշում են ռաբբիները, Ռաքելի մայրն այլևս ողջ չէր. նա բացարձակապես չի հիշատակվում հետագա պատմության մեջ:
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Յակոբը Ռաքէլին յայտնեց, որ ինքը նրա հօրեղբայրն է՝ Ռեբեկայի որդին: Ռաքէլը գնաց ու հօրը պատմեց այն, ինչ պատահել էր:
(Արարատ թարգ․) Եվ Հակոբն ասաց Ռաքելին, որ ինքը նրա հոր ազգականն է՝ Ռեբեկայի որդին, նա էլ շտապ գնաց ու այդ մասին հայտնեց իր հորը:
(Գրաբար) Եւ պատմեաց Յակոբ Ռաքելայ թէ եղբայր հաւր նորա է, եւ որդի Ռեբեկայ: Եւ ընթացաւ պատմեաց հաւր իւրում ըստ բանիցս այսոցիկ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: