Ա. Լոպուխին
Նա իր ծառաներին հանձնեց հոտերն առանձին–առանձին և նրանց ասաց. «Դուք գնացե՛ք ինձնից առաջ, հոտերն առանձին–առանձին` իրարից հեռու կտանեք»: [16] (Սինոդական թարգ․)
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 32:14
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Նա իր ծառաներին յանձնեց հօտերն առանձին-առանձին եւ ասաց նրանց. «Դուք գնացէ՛ք ինձնից առաջ, հօտերն առանձին-առանձին՝ իրարից հեռու կը տանէք»:
(Արարատ թարգ․) Եվ ամեն մի հոտը առանձին-առանձին իր ծառաների ձեռքը հանձնեց ու ասաց նրանց. «Ինձանից առաջ անցեք և հոտերի միջև տարածություն թողեք»:
(Գրաբար) Եւ ետ ի ձեռս ծառայից իւրոց. հաւտս հաւտս առանձինն: Եւ ասէ ցծառայսն իւր. երթայք դուք յառաջ քան զիս, եւ բացագոյնս ի միմեանց տանիցիք հաւտս ի հաւտից:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: