Ա. Լոպուխին
Դուք կասեք. «Ահա քո ծառա Հակոբը գալիս է մեր հետևից»: Նա ինքն իրեն մտածում էր. «Նրան կմեղմեմ այն ընծաներով, որ ուղարկում եմ ինձնից առաջ, և ապա անձամբ կհանդիպեմ նրան, թերևս բարյացակամ լինի իմ նկատմամբ»: [20] (Սինոդական թարգ․)
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 32:14
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Դուք կ՚ասէք. «Ահա քո ծառայ Յակոբը գալիս է մեր ետեւից»»: Նա ինքն իրեն մտածում էր. «Նրան կը մեղմեմ այն ընծաներով, որ ուղարկում եմ ինձնից առաջ, եւ ապա անձամբ կը հանդիպեմ նրան, թերեւս բարեացակամ լինի իմ նկատմամբ»:
(Արարատ թարգ․) Եվ կասեք. «Ահա քո ծառա Հակոբը գալիս է մեր ետևից», որովհետև մտածեց. «Կփափկացնեմ նրա սիրտը իմ առջևից գնացող այս ընծաներով և ապա կնայեմ նրա երեսին. գուցե ընդունի ինձ»:
(Գրաբար) Եւ ասասջիք, Ահա ծառայ քո Յակոբ գայ զհետ մեր: Քանզի ասաց` թէ Ցածուցից զերեսս նորա պատարագոքդ որ երթան առաջի. եւ ապա տեսից զերեսս նորա, թերեւս արասցէ մեծարանս երեսաց իմոց:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: