Սրբ. Եփրեմ Ասորի
որովհետեւ Աստուած գիտէր, որ այն օրը, երբ դրանից ուտէք, կը բացուեն ձեր աչքերը, եւ դուք կը լինէք աստուածների նման՝ կ՚իմանաք բարին ու չարը»:
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 3:1
Ա. Լոպուխին
Որովհետև Աստված գիտի, որ այն օրը, երբ դրանից ուտեք, կբացվեն ձեր աչքերը, և դուք կլինեք աստվածների նման՝ բարին ու չարը գիտակցող։ (Սինոդական թարգ․)[5]
Որովհետև Աստված գիտի... Տեսնելով, որ Եվան չի առարկում իր նոր, բացահայտ ստին (մահվան ժխտմանը), սատանան կոպտորեն ամբաստանում է Աստծուն՝ նկարագրելով նրան որպես նախանձող ու խորամանկ բռնապետ առաջին մարդկանց նկատմամբ, Ով անողոք կերպով շահագործում է նրանց միամիտ վստահությունը, ինչը հիմք է տալիս իշխանություն դրսևորելու վերջիններիս նկատմամբ:
Կբացվեն ձեր աչքերը... Աչքերի բացումն Աստվածաշնչյան սովորական պատկեր է, որը նշանակում է մտային հասկացողության կարողությունների և բարոյականության զգայունության բացահայտում (Ծննդ. 21։19, Թվեր. 22։31, Դ Թագ. 6։17,20, Սաղմ. 145։8, Ելք 42։7, Գործք. 26։18):
Եվ դուք կլինեք աստվածների նման... Բնօրինակի մեջ վերջին բառն արտահայտված է «էլոհիմ» եզրույթով, որը Աստծո գործածական անվանումներից մեկն է: Բայց քանի որ բանասիրական կազմվածքով այն հոգնակի է և ըստ էության «ուժեր», «իշխանություններ», «ղեկավարություն» է նշանակում, ուստի LXX (Յոթանասնիցը) այն բառացիորեն է թարգմանել, այսինքն՝ հոգնակի թվով՝ «աստվածներ»: Սակայն ճիշտ կլիներ պահպանել Սուրբ Գրային գործածությունը, այսինքն՝ թարգմանել «Աստված» բառով, որովհետև նախ՝ առաջին մարդիկ բացի միակ ճշմարիտ Աստծուց ուրիշ աստվածներ չէին ճանաչում, և երկրորդ՝ միայն այսպիսի թարգմանությամբ է պահպանվում Աստծո և մարդկանց միջև այն հակադրությունը, որ տրված է տեքստում («Աստված» գիտեր, որ դուք կլինեք աստվածների նման): Տվյալ ակնարկը՝ Աստծուն իմացության մեջ հավասարվելու համարձակությունը, բացահայտվում է մեզ նաև Աստվածաշնչյան այլ հատվածներում (Ելք 14։13–14):
Բարին ու չարը գիտակցող... Այստեղ ինչպես վերը նշվածում (Ծննդ. 2։9) ենթադրվում է համաընդհանուր ճանաչողության իմաստով՝ իբրև դրա ծայրահեղ հակադիր բևեռներ:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) որովհետեւ Աստուած գիտէր, որ այն օրը, երբ դրանից ուտէք, կը բացուեն ձեր աչքերը, եւ դուք կը լինէք աստուածների նման՝ կ՚իմանաք բարին ու չարը»:
(Արարատ թարգ․) Որովհետև Աստված գիտի, որ այն օրը, երբ դրանից ուտեք, կբացվեն ձեր աչքերը, և Աստծո պես կլինեք՝ բարին և չարն իմացող»:
(Գրաբար) Զի գիտէ՛ր Աստուած թէ յորում աւուր ուտիցէք ի նմանէ, բանայցեն աչք ձեր, և լինիցիք իբրև զաստուածս, ճանաչել զբարի՛ և զչար։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: