Ա. Լոպուխին
27-30. Երբ Թամարը ծննդաբերելու վրա էր, նրա որովայնում երկու զավակներ կային: [27]Ծննդաբերության պահին զավակներից մեկն ավելի շուտ հանեց իր ձեռքը: Մանկաբարձը նրա ձեռքին կարմիր թել կապեց ու ասաց. «Առաջինը սա դուրս եկավ»: Երբ սա ձեռքը հետ տարավ, անմիջապես դուրս ելավ նրա եղբայրը: Մանկաբարձն ասաց. «Ինչո՞ւ ճեղքեցիր պատնեշը»: Եվ նրա անունը դրվեց Փարես: Ապա դուրս ելավ նրա եղբայրը, որի ձեռքին կարմիր թել էր կապված, և նրա անունը դրվեց Զարա: (Սինոդական թարգ․)
Այս համարներում խոսվում է Թամարի պատմության վերջաբանի մասին: Նրա երկվորյակների ծնունդը ինչ–որ կերպ հիշեցնում է Եսավի և Հակոբի պատմությունը (Ծննդ. 25:22–26): Զարան (եբր.–ից` «արևելք»), որը, ըստ տրամաբանության, կարող էր անդրանիկը լինել և ստանալ անդրանկության բոլոր առավելությունները, սակայն այժմ պետք է զիջեր իր եղբայր Փարեսին (եբր. պղպեղ՝ պառակտում, կարծես թե հակառակ բնության) ինչպես այս անդրանկությունը, այնպես էլ անդրանկության բոլոր իրավունքները, ով Հուդայի 5 որդիներից մեկն էր, և որն էլ կազմավորեց Հուդայի առաջին սերունդը, և հենց նրանից` Հուդայի ցեղից դուրս եկավ Դավիթը, իսկ վերջին օրերին` Քրիստոս Փրկիչը (Ա Մնաց., 2:5–9, Հռութ, 4:17–22, Մատթ., 1:3–6 Ղուկ., 3:31–35):
--------------------------------
[27](Էջմիածին թարգ․) Երբ Թամարը ծննդաբերելու վրայ էր, նրա որովայնում երկու զաւակներ կային:
(Արարատ թարգ․) Եկավ նրա ծնելու ժամանակը, և ահա նրա արգանդում երկվորյակներ էին:
(Գրաբար) Եւ եղեւ իբրեւ ծնանէր. եւ էին երկու որդիք յորովայնի նորա: Եւ եղեւ ի ժամանակի ծննդեան նորա, մին յառաջագոյն եհան զձեռն իւր. եւ առ ծնուցիչն` կապեաց կարմիր ի ձեռին նորա.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: