Ծննդոց գրքի մեկնություն 40:14

Ա. Լոպուխին

14-15․ Հիշի՛ր  ինձ, երբ  դու լավ կլինես, և ինձ բարերարությո՛ւն արա, հիշի՛ր ինձ փարավոնի առաջ և հանի՛ր ինձ այս տնից, [14] քանզի ինձ գողացան եբրայացիների երկրից, և այստեղ ոչ մի բան չեմ արել, որ նետեն ինձ այս բանտը։ (Սինոդական թարգ․)
   
   Համոզված լինելով, որ իր մեկնությունը ճշմարիտ է, Հովսեփը մի խնդրանքով է դիմում մատռվակին՝ նրա ազատվելուց հետո հիշել իրեն փարավոնի առաջ և օգնել դուրս գալու բանտից. ընդ որում՝ համառոտ, ընդհանուր կետերով է ներկայացնում իր պատմությունը։ Հովսեփը պատմում է, թե  ինչպես  է ինքն անարդարացիորեն վաճառվել (գողացվել՝ Հովսեփի եղբայրների արարքը եղել է առևանգում) եբրայեցիների երկրից (այն տարածքը, որը Աբրահամի սերունդը զբաղեցրել է Քանանում), թե ինչպես է  Եգիպտոսում  առանց հանցանք գործելու բանտ նետվել։ Մատռվակի կողմից այս խնդրանքի մոռացումը (հմր. 23) եղել է Հովսեփի վերջին ծանր փորձությունը։
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Իսկ երբ գործդ յաջող ընթանայ, դու յիշի՛ր ինձ, ողորմած եղի՛ր իմ հանդէպ, յիշի՛ր ինձ փարաւոնի առաջ
(Արարատ թարգ․) Բայց դու հիշի՛ր ինձ, երբ քեզ համար բարին կատարվի, խնդրեմ ինձ բարերարություն արա. հիշի՛ր ինձ փարավոնի առջև և դուրս բեր ինձ այս բանտից:
(Գրաբար) Այլ զիս յիշեսջիր յորժամ բարի լինիցի քեզ. եւ արասցես ինձ ողորմութիւն. եւ յիշեսցես զիս առաջի փարաւոնի. եւ հանցես զիս ի բանտէ աստի յայսմանէ: