Ա. Լոպուխին
10-13․ Երբ փարավոնը զայրացել էր իր ծառայի վրա, ինձ ու մատակարին արգելափակել էր դահճապետի տանը։ [10] Մենք երկուսս էլ երազ տեսանք միևնույն գիշերը․ յուրաքանչյուրը տեսավ իր հատուկ նշանակությամբ երազը։ Այնտեղ մեզ հետ էր դահճապետի ծառա եբրայեցի մի պատանի։ Պատմեցինք նրան, և նա մեկնեց մեր երազները։ Եվ եղավ, որ ինչ մեկնել էր, այնպես էլ կատարվեց․ ես եկա հասա իմ պաշտոնին, իսկ նրան կախեցին»։ (Սինոդական թարգ․)
40−րդ գլխի համառոտ վերապատմումը եգիպտական պալատականների խոսքի տիպիկ օրինակ է, որին բնորոշ է կախաղան բարձրացված մատակարարի մասին դիվանագիտական հիշատակումը (10−րդ համարի վերջում, եբր․ բն․՝ փարավոնի զայրույթը չհարուցելու համար), ինչպես նաև Հովսեփի մասին մեծամիտ−զիջողական տոնով հիշելը («եբրայեցի պատանի ծառա» արտահայտությունը, հ 12-րդ ըստ Միդրաշի, անբարեհաճ իմաստով է, որն էլ ծագում է Հովսեփին չմեծարելու ցանկությունից)։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Երբ փարաւոնը բարկացել էր իր ծառաների վրայ, ինձ ու մատակարարին արգելափակել էր դահճապետի տանը:
(Արարատ թարգ․) Փարավոնը բարկացել էր իր ծառաների վրա և ինձ ու հացագործապետին դահճապետի տան բանտը նետել:
(Գրաբար) Բարկացաւ փարաւոն ծառայից իւրոց. եւ եդ զմեզ ի բանտի ի տան դահճապետին. զիս` եւ զմատակարարն:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: