Ծննդոց գրքի մեկնություն 42:38

Ա․ Լոպուխին

Հակոբն ասաց․ «Իմ որդին ձեզ հետ չի գա, որովհետև սրա եղբայրը մեռավ, և միայն սա է մնացել։ Եթե հանկարծ սրան մի փորձանք պատահի ճանապարհին, որ պիտի գնաք, ապա դուք ինձ այս ծեր հասակում վշտով գերեզման կիջեցնեք»։ [38] (Սինոդական թարգ․)
   
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 42:37
--------------------------------
[38](Էջմիածին թարգ․) Նա ասաց. «Իմ որդին ձեզ հետ չի իջնի, որովհետեւ սրա եղբայրը մեռաւ, եւ միայն սա է մնացել: Եթէ սա հիւանդանայ ձեր գնացած ճանապարհին, ապա դուք ինձ վշտով այս ծեր հասակում գերեզման կ՚իջեցնէք»:
(Արարատ թարգ․) Բայց Հակոբն ասաց. «Իմ որդին քեզ հետ չի գա, որովհետև նրա եղբայրը մեռած է, և միայն նա է մնացել: Եթե ձեր ճանապարհին նրան մի փորձանք պատահի, ապա իմ սպիտակ մազերը տրտմությամբ գերեզման կիջեցնեք»:
(Գրաբար) Եւ նա ասէ. Ոչ իջանէ որդի իմ ընդ ձեզ. զի եղբայր սորա մեռաւ. եւ սա միայն մնացեալ է. եւ դէպ լինիցի սմա հիւանդանալ ի ճանապարհին զոր երթայցէք. եւ իջուցանիցէք զծերութիւնս իմ տրտմութեամբ ի դժոխս: