Ծննդոց գրքի մեկնություն 44:15

Ա․ Լոպուխին

Հովսեփն ասաց նրանց. «Այս ի՞նչ է ձեր արածը, մի՞թե չգիտեք, որ այնպիսի մի մարդ, ինչպիսին ես եմ, իհարկե, կգուշակի»: [15] (Սինոդական թարգ․)
   
   Հովսեփը, որը ցանկանում էր, որ եղբայրները հենց այդպիսի վերաբերմունք ունենան Բենիամինի հանդեպ, սկսում է նրանց մեղադրել ոչ այնքան ստորության, որքան անխոհեմության մեջ: Հովսեփն ասում է, որ իր խորաթափանցության վերաբերյալ արդեն տեղյակ եղբայրները չէին կարող մտածել իրենից գողությունը թաքցնելու մասին: Ինչ վերաբերում է նրա գուշակությանը (հ.5), ապա, ըստ երանելի Թեոդորիտի, նա  սա ասելով,  իրականում շեշտում է ոչ թե գուշակությունն ու կախարդանքը, այլ այդ բառերն օգտագործում է հենց այս հանգամանքի համար: Զարմանքի է արժանի նրա խոսքերի դիպուկությունը: Անգամ եղբայրների առջև նա ձևականորեն չի համաձայնում իրեն կախարդանք վերագրել, այլ այն վերագրում է նույն իշխանությամբ օժտված ինչ−որ ուրիշ անձի, քանզի չի ասում «ես կախարդում եմ», այլ ասում է՝ «ինձ նման մարդը մոգությամբ կախարդում է» (Հարցում 107):
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Յովսէփն ասաց նրանց. «Այս ի՞նչ է ձեր արածը, մի՞թէ չգիտէք, որ այնպիսի մի մարդ, ինչպիսին ես եմ, գուշակելու կարողութիւն ունի»:
(Արարատ թարգ․) Եվ Հովսեփն ասաց նրանց. «Այս ի՞նչ արեցիք: Դուք չգիտե՞իք, որ ինձ նման մարդն անպատճառ կգուշակեր»:
(Գրաբար) Ասէ ցնոսա Յովսէփ. Զի՞նչ են իրքդ զոր արարէք. ոչ գիտէք թէ հմայելով հմայէ այր որ իբրեւ զիս է: