Ա․ Լոպուխին
32-34. Ավելին, ես՝ քո ծառան, այդ մանկանն իր հորից ստացել եմ իմ երաշխավորությամբ: Ես ասել եմ. «Եթե նրան չվերադարձնեմ ու չներկայացնեմ քեզ, ապա իմ ամբողջ կյանքում թող հանցավոր լինեմ հորս առաջ»: [32] Արդ, այս մանկան փոխարեն ես՝ քո ծառան, լինեմ իմ տիրոջ ստրուկը, իսկ պատանին թող գնա իր եղբայրների հետ: Որովհետև ինչպե՞ս գնամ ես իմ հոր մոտ, եթե պատանին ինձ հետ չլինի: Թող ես չտեսնեմ այն դժբախտությունը, որը հասնելու է իմ հորը: (Սինոդական թարգ․)
Այս գերլարված պահին Հուդան Բենիամինի փոխարեն ինքն իրեն է որպես ստրուկ առաջարկում։ Հուդան երկու հիմնավորմամբ է դա անում.
1. նա է երաշխավորությամբ Հակոբից վերցրել նրա սիրելիին և ընդմիշտ հոր առջև մեղավոր կմնա,
2. նա չի կարող ականատես լինել հոր ողբերգական մահվանը, քանզի չի կարող իրեն դրա մեղավորներից մեկը չհամարել:
Իր այս երկու հիմնական գաղափարներով էլ (Հակոբի վշտի և տառապանքի պատկերմամբ և ազնիվ խիզախության ու ինքնազոհության վճռականության դրսևորմամբ) Հուդան վերջնականապես հաղթանակ է տանում Հովսեփի սրտի և մտքի նկատմամբ, որի կարեկցանքից էլ այժմ կախված էր ամեն ինչ: Եղբայրների զղջումը տեսնելով՝ Հովսեփը և՛ ամբողջական բարոյական բավարարվածություն, և՛ խոր հոգևոր հուզմունք է ստանում: Այս ամենը նրան եղբայրների առաջ բացվելու է մղում, ինչն էլ նա հետո անում է:
--------------------------------
[32](Էջմիածին թարգ․) Ես՝ քո ծառան, այդ մանկանն իր հօրից ստացել եմ իմ երաշխաւորութեամբ: Ես ասել եմ. «Եթէ նրան չվերադարձնեմ ու չներկայացնեմ քեզ, ապա իմ ամբողջ կեանքում թող յանցաւոր լինեմ հօրս առաջ»:
(Արարատ թարգ․) Եվ նաև՝ քո ծառան իր հոր մոտ երաշխավոր եղավ այդ տղայի համար՝ նրան ասելով. “Եթե ես նրան քեզ մոտ չբերեմ, իմ հոր առջև թող հավիտյան հանցավոր լինեմ»:
(Գրաբար) Զի ծառայի քոյ առեալ է յերաշխի զմանուկդ ի հաւրէ իւրմէ. ասեմ, եթէ ոչ ածից զդա առ քեզ` եւ կացուցից առաջի քո, յանցաւոր եղէց առ հայր իմ զամենայն աւուրս:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: