Ծննդոց գրքի մեկնություն 45:12

Ա․ Լոպուխին

12-13․ Եվ ահա դուք և Բենիամինը ձեր  աչքերով տեսնում եք, որ իմ բերանն է ձեզ հետ խոսողը: [12] Պատմեցե՛ք իմ հորը Եգիպտոսում իմ ունեցած ամբողջ փառքի ու ձեր բոլոր տեսածների մասին և շտապ նրան այստեղ բերեք»: (Սինոդական թարգ․)
   
   Սրանով եղբայրներին նորովի  է հավաստիացվում,  որ նրանք՝ ի դեմս Հովսեփի, իրենց առաջ եղբայր պետք է տեսնեն։ Այս հանգամանքը, թերևս, այն պատճառով է պահանջվում, քանի որ մինչ այժմ ամբողջ զրույցը տեղի էր ունենում թարգմանչի միջոցով:
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Ահա դուք եւ Բենիամինը ձեր սեփական աչքերով տեսնում էք, որ անձամբ ես եմ խօսում ձեզ հետ»:
(Արարատ թարգ․) Եվ ահա ձեր աչքերը և իմ եղբայր Բենիամինի աչքերը տեսնում են, որ իմ բերանն է ձեզ հետ խոսողը:
(Գրաբար) Ահաւասիկ աչք ձեր տեսանեն, եւ աչք Բենիամինի եղբաւր իմոյ տեսանեն, զի բերան իմ խաւսի ընդ ձեզ.