Ա․ Լոպուխին
14-15․ Եվ նա փաթաթվեց իր եղբայր Բենիամինի պարանոցին ու լաց եղավ. Բենիամինն էլ լաց եղավ նրա պարանոցին փաթաթված: [14] Հովսեփը համբուրեց նաև իր բոլոր եղբայրներին և նրանց գրկելով՝ լաց եղավ: Դրանից հետո միայն իր եղբայրները խոսեցին նրա հետ: (Սինոդական թարգ․)
Եղբայրական փոխադարձ զգացմունքներ արտահայտելիս Հովսեփն ու իր եղբայրները բացահայտում են մաքուր արևելյան պոռթկունություն և խանդավառություն: Եվ միայն հիմա են եղբայրները համարձակվում Հովսեփի հետ եղբայրաբար խոսել:
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Եւ նա փաթաթուեց իր եղբայր Բենիամինի պարանոցին ու լաց եղաւ. Բենիամինն էլ լաց եղաւ նրա պարանոցին փաթաթուած:
(Արարատ թարգ․) Եվ փարվեց իր եղբայր Բենիամինի պարանոցին ու լաց եղավ, Բենիամինն էլ նրա պարանոցին ընկած լաց եղավ:
(Գրաբար) Եւ անկեալ ի վերայ պարանոցին Բենիամինի եղբաւր իւրոյ ելաց, եւ Բենիամին ելաց ի վերայ պարանոցի նորա:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: