Ծննդոց գրքի մեկնություն 45:16

Ա․ Լոպուխին

Լուր հասավ փարավոնի պալատ, որ Հովսեփի եղբայրներն են եկել, և ուրախացան փարավոնն ու նրա ծառաները: [16] (Սինոդական թարգ․)

   
   Հովսեփի և նրա եղբայրների համար կարևոր էր, որ փարավոնը նախապես իմանար Հովսեփի եղբայրների այցի մասին և կանխակալ տրամադրված չլիներ նրանց դեմ, այդ պատճառով էլ, հավանաբար, Հովսեփն ինքն էր հոգացել իր եղբայրների այցի վերաբերյալ նախապես Փարավոնին տեղեկացնելու մասին: Վերաբերմունքը, որը Հովսեփի հանդեպ ուներ փարավոնը, վերջինս տարածում է նաև նրա եղբայրների վրա:
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Լուրը հասաւ փարաւոնի պալատ. ասացին. «Յովսէփի եղբայրներն են եկել»: Ուրախացան փարաւոնն ու նրա պաշտօնեաները:
(Արարատ թարգ․) Այս լուրը հասավ փարավոնի պալատ, ու իմացան, որ եկել են Հովսեփի եղբայրները: Եվ փարավոնին ու նրա ծառաներին դա հաճելի եղավ:
(Գրաբար) Եւ հնչեաց համբաւն ի տուն փարաւոնի, եւ ասեն. Եկին եղբարք Յովսէփու: Ուրախ եղեւ փարաւոն եւ ծառայք նորա: