Ծննդոց գրքի մեկնություն 45:5

Ա․ Լոպուխին

Բայց այժմ դուք մի՛ տրտմեք, մի՛ նեղվեք, որ ինձ վաճառել եք այստեղ բերելու համար, որովհետև Աստված ձեր կյանքը փրկելու համար է ինձ ձեզնից առաջ այստեղ ուղարկել: [5] (Սինոդական թարգ․)
   
   Մեծ նրբանկատությամբ և անկեղծ գթասրտությամբ Աստծո նախախնամության վրա շեշտ դնելով է Հովսեփը փորձում մեղմացնել եղբայրների ունեցած մեղքի սուր զգացումը (Ծննդ. 45:7, 8, 50:2)։  Աստծո նախախնամությունն է նրանց արարքը բարի ավարտի հասցնում և Հովսեփի ամբողջ ընտանիքի փրկության համար նրան միջոց դարձնում: Անշուշտ, հասկանալի է, որ եղբայրներին իր բարեմիտ սոփեստությունը  հայտնելով, Հովսեփը նկատի ուներ, որ նրանք արդեն բավականաչափ պատժվել ու զղջացել են և, հետևաբար, արժանի էին ներման ինչպես իրենց եղբոր, այնպես էլ Աստծո կողմից: Այստեղ, ինչպես և այլ բազմաթիվ տեղերում,  Սուրբ Գիրքը փաստացի նկարագրում է այն ճշմարտությունը, որ Աստվածային նախախնամությունը, չսահմանափակելով և չբացառելով մարդկային քայլերի ազատությունը, կանխում է դրանց կործանարար հետևանքները և ուղղորդում է դեպի բարին:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Բայց դուք մի՛ տրտմէք, մի՛ նեղուէք, որ ինձ վաճառել էք այստեղ բերելու համար, որովհետեւ Աստուած ձեզ փրկելու համար է ուղարկել ինձ այստեղ ձեզնից առաջ:
(Արարատ թարգ․) Եվ հիմա մի՛ վշտացեք և մի՛ տխրեք, որ ինձ վաճառեցիք այստեղ, որովհետև Աստված ինձ ուղարկեց ձեր առջևից՝ ձեզ ողջ պահելու համար:
(Գրաբար) Բայց մի ինչ տրտմիք. եւ մի խիստ թուեսցի ձեզ զի վաճառեցէք զիս այսր. քանզի ի փրկութիւն առաքեաց զիս Աստուած առաջի ձեր: