Ա․ Լոպուխին
Եգիպտացիների երկրում Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի դուստր Ասանեթը Հովսեփի համար ծնեց Մանասեին ու Եփրեմին: [20] (Սինոդական թարգ․)
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 46:8
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Եգիպտացիների երկրում Արեգ քաղաքի քուրմ Պետրափրեսի դուստր Ասանէթից Յովսէփն ունեցաւ իր Մանասէ ու Եփրեմ որդիներին: Մանասէն ասորի հարճից ունեցաւ որդիներ, որոնցից մէկն էր Մաքիրը: Մաքիրը ծնեց Գաղաադին: Եփրեմի՝ Մանասէիեղբօր որդիներն են՝ Սուտաղաամն ու Տաամը: Սուտաղաամի որդին է Եդեմը:
(Արարատ թարգ․) Եվ Հովսեփի համար Եգիպտոսում ծնվեցին Մանասեն ու Եփրեմը, որոնց նրա համար ծնեց Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի դուստր Ասանեթը:
(Գրաբար) Եւ եղեն որդիք Յովսէփայ յերկրին Եգիպտացւոց, զորս ծնաւ նմա Ասանէթ դուստր Պետափրեայ քրմի Արեգ քաղաքի. զՄանասէ եւ զԵփրեմ: Եւ եղեն որդիք Մանասէի զոր ծնաւ նմա հարճն Ասորի, զՄաքիր. եւ Մաքիր ծնաւ զԳաղաադ: Եւ որդիք Եփրեմի եղբաւրն Մանասէի, Սուտաղաամ, եւ Տաամ. եւ որդի Սուտաղաամայ, Եդեմ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: