Ծննդոց գրքի մեկնություն 46:6

Ա․ Լոպուխին

Եվ վերցրին իրենց անասունները, ունեցվածքն ու Քանանի երկրում ձեռք բերած ամեն ինչ  և եկան Եգիպտոս՝ Հակոբն ու նրա հետ իր ողջ սերունդը: [6] (Սինոդական թարգ․)
   
   Հակոբի ու նրա որդիների կողմից Քանանում ձեռք  բերված անասունների ու ունեցվածքի (իրենց հետ) վերցնելու մասին ասվածից ռաբբիները եզրակացնում են, որ Հակոբի կողմից Միջագետքից բերված ամեն ինչը զիջվել է Եսավին:
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) ու Քանանացիների երկրում ձեռք բերած ամէն ինչ, Եգիպտոս մտան Յակոբն ու նրա ողջ սերունդը՝
(Արարատ թարգ․) Եվ իրենց հետ վերցրին իրենց անասունները, իրենց ունեցվածքը, որ ձեռք էին բերել Քանանի երկրում, Հակոբին և նրա հետ իր ամբողջ սերունդը:
(Գրաբար) եւ զամենայն ստացուածս զոր ստացան յերկրին Քանանացւոց, մտին յԵգիպտոս Յակոբ եւ ամենայն զաւակ նորա ընդ նմա: