Ծննդոց գրքի մեկնություն 47:14

Ա․ Լոպուխին

Հովսեփը հաց վաճառելով հավաքեց Եգիպտոսի երկրի ու Քանանի երկրի ողջ արծաթը: Հովսեփը ամբողջ արծաթը տարավ փարավոնի տունը: [14] (Սինոդական թարգ․)
   
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 47:13
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Յովսէփը ցորեն վաճառելով հաւաքեց Եգիպտացիների երկրի ու Քանանացիների երկրի ողջ արծաթը, որի դիմաց այդ երկրների մարդկանց պարէն էր տալիս: Յովսէփը ամբողջ արծաթը տարաւ փարաւոնի արքունիքը:
(Արարատ թարգ․) Եվ Հովսեփը հավաքեց Եգիպտոսի ու Քանանի երկրներում եղած ամբողջ դրամը, որը ստացվել էր գնողներին վաճառված պաշարից ու այն տարավ փարավոնի պալատ:
(Գրաբար) Եւ ժողովեաց Յովսէփ զամենայն արծաթ գտեալ յերկրին Եգիպտացւոց` եւ յերկրին Քանանացւոց, ընդ ցորենոյն զոր վաճառէր. եւ տայր նոցա կերակուրս: Եւ տարաւ Յովսէփ զամենայն արծաթն ի տուն փարաւոնի: