Ծննդոց գրքի մեկնություն 47:20

Ա․ Լոպուխին

Եվ Հովսեփը փարավոնի համար գնեց ողջ Եգիպտոսի երկիրը, որովհետև եգիպտացիներն իրենց արտերը վաճառեցին փարավոնին, քանի որ սովը սաստիկ սպառնում էր նրանց: Այսպիսով՝ երկիրը դարձավ փարավոնի սեփականություն։ [20] (Սինոդական թարգ․)
   
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 47:13
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Եւ Յովսէփը գնեց ողջ Եգիպտացիների երկիրը փարաւոնի համար, որովհետեւ եգիպտացիներն իրենց հողերը վաճառեցին փարաւոնին, քանի որ սովը սաստիկ սպառնում էր նրանց կեանքին: Այսպիսով երկիրը դարձաւ փարաւոնի սեփականութիւն,
(Արարատ թարգ․) Եվ Հովսեփը գնեց ամբողջ Եգիպտոսի հողերը փարավոնի համար, որովհետև ահագնացող սովի պատճառով եգիպտացիները վաճառում էին իրենց արտերը: Եվ երկիրը դարձավ փարավոնինը:
(Գրաբար) Եւ ստացաւ Յովսէփ զամենայն երկիրն Եգիպտացւոց փարաւոնի. քանզի վաճառեցին Եգիպտացիքն զերկիրն իւրեանց փարաւոնի. զի սաստկացաւ ի վերայ նոցա սովն: Եւ եղեւ երկիրն փարաւոնի: