Ա․ Լոպուխին
1-2. Այս դեպքերից հետո Հովսեփին ասացին․ «Քո հայր Հակոբը հիվանդ է»: Հովսեփը վերցրեց իր երկու որդիներին` Մանասեին ու Եփրեմին, ու գնաց Հակոբի մոտ: [1] Այս մասին Հակոբին տեղյակ պահեցին` ասելով. «Ահա քո որդի Հովսեփը քեզ մոտ է գալիս»: Իսրայելը ուժերը հավաքեց ու նստեց անկողնում: (Սինոդական թարգ.)
Ըստ էության, Հակոբի պատմությունն այստեղ ավարտվում է։ Ծննդոց 48 և 49 գլուխներում նա հանդես է գալիս իբրև իր հետնորդներին աստվածապետական բոլոր բարիքները փոխանցող և նրա ճակատագրի մասին մարգարեացող:
Հակոբի կողմից իր որդիների օրհնության պատմությունը որոշ չափով հիշեցնում է Ծննդ. 27։1−41 համարներում զետեղված Իսահակի կողմից Հակոբի և Եսավի օրհնության պատմությունը, որը նույնպես ցուցում է ներառում երկու գործոնների փոխազդեցության մասին, դրանք են՝ զավակների հանդեպ հոր ունեցած բնական համակրանքն ու սերը և աստվածային ներշնչանքը, ու նաև վերջինի կողմից առաջինի հաղթահարումը:
Երբ Հակոբի մահճի մոտ կանչված Հովսեփը գալիս է իր որդիներ Եփրեմի և Մանասեի հետ (որդիներից յուրաքանչյուրն այդ ժամանակ 20 և ավելի տարեկան էր, Ծննդ. 41։50), այդ ժամանակ մահացող Հակոբը, «ցանկանալով պատվել Հովսեփի արքայական արժանապատվությունը» կամ էլ գուցե սիրելի որդու հետ հանդիպման ուրախությունից քաջալերված, պահի կարևորությունն արտահայտելու համար վեր է կենում ու նստում է:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Այս դէպքերից յետոյ Յովսէփին յայտնեցին, թէ՝ «Քո հայր Յակոբը հիւանդ է»: Յովսէփը վերցնելով իր երկու որդիներին՝ Մանասէին ու Եփրեմին, եկաւ Յակոբի մօտ: Այդ մասին Յակոբին տեղեակ պահեցին՝ ասելով.
(Արարատ թարգ․) Այս դեպքերից հետո Հովսեփին ասացին. «Ահա քո հայրը հիվանդ է»: Եվ նա իր հետ վերցրեց իր երկու որդիներին՝ Մանասեին ու Եփրեմին:
(Գրաբար) Եւ եղեւ յետ բանիցս այսոցիկ` ազդ եղեւ Յովսէփայ` եթէ Յակոբ հայրն քո նեղեալ է: Եւ առեալ Յովսէփայ զերկուս որդիսն իւր ընդ իւր, զՄանասէ եւ զԵփրեմ, եկն առ Յակոբ: Ազդ եղեւ Յակոբայ` եւ ասեն.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: