Եզեկիելի մարգարեության մեկնություն 12։9

Ա. Լոպուխին

«Մարդո՛ւ որդի, Իսրայելի տունը՝ ապստամբների տունը, քեզ չասա՞ց. «Այդ ի՞նչ ես անում»»։ [9] (Սինոդական թարգ․)
   
   Հայրենակիցների տված հարցը, ինչպես որ ցույց է տալիս արդեն իսկ «ապստամբների տուն» բնութագրական արտահայտությունը, որն ևս մեկ անգամ է գործածվում՝ և այն էլ, առավել ևս, որպես հատկորոշիչ, պայմանավորված էր ոչ այնքան լրջախոհ հետաքրքրասիրությամբ և հիմնաքարային նշանակություն ունեցող որևէ փնտրտուքով, որքան որ նոր և ծաղրական մի  ինչ-որ հետաքրքրասիրության միամիտ փափագով (հմմտ․ 24:19, 20:43, 21:7, որոնցում արդեն մարգարեի նկատմամբ վերաբերմունքը շատ ավելի լուրջ է)։
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) «Մարդո՛ւ որդի, Իսրայէլի տան՝ դառնացնողների տան զաւակները չասացի՞ն քեզ, թէ՝ «Այդ ի՛նչ ես անում»:
(Արարատ թարգ․) «Մարդո՛ւ որդի, Իսրայելի տունը՝ ապստամբների տունը, քեզ չասա՞ց. Այդ ի՞նչ ես անում։
(Գրաբար) Որդի մարդոյ՝ ո՞չ ասացին քեզ տունդ Իսրայէլի տուն դառնացողաց, թէ զի՞նչ է զոր գործեսդ: