Ա. Լոպուխին
1-2․ «Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ»։ [1] «Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր Իսրայելի մարգարեացող մարգարեների դեմ և ասա՛ իրենց իսկ սրտերից մարգարեացողներին. «Լսե՛ք Տիրոջ խոսքը»»։ (Սինոդական թարգ․)
Սուտ մարգարեների և մարգարեուհիների մասին։ Սուտ մարգարեների հանդիմանությունը – «Մարգարեացի՛ր․․․մարգարեների դեմ» - շատ ազդեցիկ է հնչում։
«Իսրայելի» - մարգարեների մեջ Եզեկիելն այնքան քիչ համախոհներ ուներ, որ նա կարող էր ինքն իրեն հակադրել այդ ամբողջ խմբին (հմմտ․ Եզեկ․ 7:26, 22:30, Երեմ․ 18:18, 23:11)։
«Մարգարեացող» - Արդյո՞ք այստեղ ականատեսն ենք կրկնաբանության (պլեոնազմ), թե՞ հետևյալ իմաստն արտահայտող նախադասության. «Այն մարգարեներին, որոնք մարգարեանում են իրենց իսկ սրտերից»։
«Իրենց իսկ սրտերից» - տե՛ս Երեմ․ 23։16։ Սա ուղիղ հակառակն է այն բանի, ինչը որ մարգարեները պիտի լինեին։ Եզեկիելի միտքն այն է, որ մարգարեները պետք է լինեն գեթ Աստծո բերանը:
«Լսե՛ք Տիրոջ խոսքը» - Այս «Տիրոջ խոսք»-ն էլ ճիշտ հակառակն է այն բանի, ինչ մարգարեանում են կեղծ մարգարեները:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
(Արարատ թարգ․) Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
(Գրաբար) Եւ եղև բա՛ն Տեառն առ իս՝ և ասէ.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: