Ա. Լոպուխին
«Ապա նրա մեջ եղող այդ երեք մարդիկ, կենդանի եմ Ես,- ասում է Տեր Աստված,- չէին փրկի ո՛չ իրենց որդիներին, ո՛չ դուստրերին, այլ իրենք, միայն իրենք կփրկվեին, իսկ երկիրն ամայի կդառնար»։ [16] (Սինոդական թարգ․)
«Կենդանի եմ Ես» - Երդմամբ հաստատման անհրաժեշտությունը, հավանաբար, պայմանավորված էր այն թվացյալ հակասությամբ, որն առկա էր մարդու ներքին բարոյական արժեքային ընկալման վերաբերյալ այստեղ ներկայացված ուսմունքի և ցեղային բարոյական պատասխանատվության մասին Մովսեսի վարդապետության միջև, պատասխանատվություն, որը վաղուց ի վեր արմատացել էր ժողովրդական պատկերացումներում և հասցվել էր ծայրահեղության աստիճանի (18:2)։
«Չէին փրկի ո՛չ իրենց որդիներին, ո՛չ դուստրերին» - ամենայն հավանականությամբ նկատի են առնվում Հոբի կամ Քամի զավակները։
«Կփրկվեին» - այստեղ, հավանաբար, կյանքի պահպանումից առավել նկատի է առնվում ապագայում աստվածային ողորմությունից «օգտվելու» իրողությունը, և հենց այդ իմաստով է, որ Նոյի որդիների մասին անկարելի է ասել, թե նրանք նույնպես փրկվեցին։
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) բայց այդ մարդիկ այնտեղ լինեն, - վկայ եմ ես, - ասում է Ամենակալ Տէրը, - թէ տղաներ ու աղջիկներ էլ ունենան՝ բոլորն էլ չեն փրկուելու 872, միայն նրանք երեքն են փրկուելու, բայց երկիրը ոչնչանալու է:
(Արարատ թարգ․) նույնիսկ եթե այս երեք մարդիկ նրա մեջ լինեն, կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- իրենց որդիներին ու դուստրերին չեն կարողանալու ազատել. միայն իրենք կազատվեն, ու երկիրն ամայի կդառնա։
(Գրաբար) Եւ այն արք 'ի միջի նորա իցեն. կենդանի՛ եմ ես՝ ասէ Ադովնայի Տէր, եթէ իցէ ուստերք նոցա և դստերք՝ ապրեսցին. այլ ինքեանք ապրեսցին, և երկիրն եղիցի՛ 'ի սատակումն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: