Ա. Լոպուխին
«Կամ եթե Ես այդ երկրի վրա գիշատիչ գազաններ ուղարկեմ, որոնք նրան անզավակ կդարձնեն, և նա գազանների պատճառով ամայի ու անանցանելի դառնա»։ [15] (Սինոդական թարգ․)
«Գիշատիչ գազաններ» - հմմտ․ Դ Թագ․ 17։5, Ղևտ․ 26։22։
«Անանցանելի» - սլավոներենում ավելի ստույգ՝ «այնտեղով անցնող չի լինի»։ Ոչ միայն կկորցնի իր բնակչությանը («անզավակ կդառնա») և հարստությունը («ամայի կդառնա»), այլև նույնիսկ օտարները կշրջանցեն այդ երկիրը։
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) «Եւ եթէ չար գազաններ արձակեմ երկրի վրայ ու պատժեմ նրա բնակիչներին, եւ այն աստիճան ապականութիւն լինի, որ գազանների պատճառով այնտեղից անցնել էլ չլինի,
(Արարատ թարգ․) «Եթե ես չար գազաններ ուղարկեմ մի երկրով, նրան անզավակ դարձնեն, և նա ամայի դառնա, որ անցնող չլինի գազանների պատճառով,
(Գրաբար) Եւ թէ եթէ գազանս չարս ածից 'ի վերայ երկրին՝ և ատժեցից զնա, և եղիցի յապականութիւն. մինչև անց ո՛չ լինիցի ընդ նա յերեսաց գազանաց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: