Ա. Լոպուխին
«Քո պոռնկությունների մեջ քեզ հետ լինում էր ա՛յն բանի հակառակը, ինչ պատահում է կանանց հետ. քեզ չէին հետապնդում, բայց դու նվերներ էիր տալիս, իսկ քեզ նվերներ չէին տալիս, և այդ իսկ պատճառով էլ դու մյուսներին հակառակ գործեցիր»։ [34] (Սինոդական թարգ․)
Իր ավարտին է հասնում Երուսաղեմի մեղքերի նկարագրությունը՝ գերազանցելով մյուս ժողովուրդների մեղքերին։
--------------------------------
[34](Էջմիածին թարգ․) Եւ քեզ հետ, բոլոր պոռնկացող կանանց համեմատութեամբ, հակառակը տեղի ունեցաւ, ու ոչ ոք քեզ չհետեւեց, քանի որ նրանք իրենք էին տղամարդկանցից վարձ առնում, մինչդեռ դու ինքդ էիր տարփածուներիդ վարձ տալիս: Ու քեզ հետ հակառակը տեղի ունեցաւ»:
(Արարատ թարգ․) Եվ քո պոռնկությունների մեջ այլ կանանց հակառակն է լինում քեզ հետ. քեզ համար քեզ հետապնդող չկա։ Դու ես վճար տալիս և քեզ վճար չի տրվում, այո՛, դու հակառակը եղար»։
(Գրաբար) Եվ եղև քեզ 'ի խոտորնակի քան զամենայն կանանց' ի պոռնկութեան քում. և յե՛տ քո ո՛չ պոռնկեցան. զի նոքա կապէ՛նս առնուն յարանց, և դու տայիր վարձս սիղեխաց. և եղև քեզ այն 'ի խոտորնակի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: