Ա. Լոպուխին
««Ուստի նրանց վրա պիտի հեղեմ Իմ ցասումը, Իմ բարկության կրակով պիտի ոչնչացնեմ նրանց, նրանց վարքուբարքն իրենց գլխով պիտի տամ»,- ասում է Տեր Աստված»։ [31] (Սինոդական թարգ․)
Երբ դեպի լավը փոփոխության հանդեպ ամբողջ հույսը սպառվում է, այդժամ Յահվեին այլ բան չի մնում անել, քան թույլ տալ, որ Իր բարկությունը գործի, և ամբարիշտ ժողովրդի վարքուբարքը՝ նրանց առաջնորդների գլխավորությամբ, իրենց գլխով տալ։ Այս համարի առանձին արտահայտությունների բացատրությունը տե՛ս 7։8-րդ և 4-րդ համարների մեկնաբանության մեջ։
--------------------------------
[31](Էջմիածին թարգ․)Եւ նրանց վրայ թափեցի սրտմտութիւնս իմ զայրոյթի հրով՝ նրանց վրայ բարկութիւնս ի կատար ածելու համար: Ըստ նրանց բռնած ճանապարհի էլ նրանց գլխին բերեցի»»,- ասում է Տէր Աստուած:
(Արարատ թարգ․) Ուստի նրանց վրա թափեցի իմ ցասումը, իմ բարկության կրակով ոչնչացրի նրանց, նրանց ճանապարհն իրենց գլխով տվեցի»,- ասում է Տեր Աստված։
(Գրաբար) Եւ հեղի ‘ի վերայ նոցա զսրտմտութիւն իմ հրով բարկութեան իմոյ կատարել ‘ի նոսա. ըստ ճանապարհաց նոցա ետո՛ւ ‘ի գլուխս նոցա ասէ Տէր Տէր:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: