Եզեկիելի մարգարեության մեկնություն 23։26

Ա. Լոպուխին

«Եվ քո վրայից պիտի հանեն քո հանդերձները, պիտի վերցնեն քո զարդարանքները»։ [26] (Սինոդական թարգ․)
   
   Հանդերձների (զարդարանքների) մասին այս հիշատակումը (տե՛ս 16:39-րդ համարը) կարծես մի փոքր ուշացած է թվում, եթե այն դիտարկենք 25-րդ համարում հնչած խոսքերի համեմատությամբ, սակայն՝

   1․ զարդարանքը պոռնիկից անբաժանելի եղող մի բան է, քանի որ դրա միջոցով նա դեպի իրեն է գրավում մարդկանց հայացքները,

   2․ Այստեղ այդ «հանդերձներ» եզրույթի ներքո նկատի են առնվում երկրի հարստությունները, որոնք թալանվել են քաղդեացիների կողմից՝ նրանց կատարած նվաճողական արշավանքի ժամանակ:
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) Վրայիցդ հանելու են հագուստներդ ու քեզանից վերցնելու են պարծանքիդ զարդերը:
(Արարատ թարգ․) Քո վրայից պիտի հանեն քո հանդերձները և վերցնեն քո զարդարանքները.
(Գրաբար) և մերկասցեն ‘ի քէն զհանդերձս քո, և առցեն զզարդ պարծանաց քոց։