Եզեկիելի մարգարեության մեկնություն 23։36

Ա. Լոպուխին

«Եվ ասաց ինձ Տերը. «Մարդո՛ւ որդի, մի՞թե դու ուզում ես դատել Օղոլային և Օղոլիբային. պատմի՛ր նրանց իրենց պղծությունները»»։ [36] (Սինոդական թարգ․)
   
   «Եվ երես թեքեցիր Ինձնից» - ինչպես ցույց է տալիս «մի՞թե դու ուզում ես դատել» արտահայտությունը (հմմտ․ 20:4), այստեղ սկսվում է խոսքի մի նոր հատված, որում մարգարեն վերադառնում է մեղքի (ինչպես նաև՝ 45-րդ համարից սկսած՝ պատժի) պատկերմանը։ Մեղքի «հեղինակները» երկու քույրերն են (այն բանից հետո, երբ նկարագրվեց թե՛ նրանց մեղքը, և թե՛ այդ մեղքի համար հատուցվող պատիժը), որոնց մեղավորության մասին վերահիշատակումով մարգարեն նպատակ էր հետապնդում որոշակի լրացումներ կատարելու դրա վերաբերյալ ասված խոսքերին և մի քանի մանրամասներ հաղորդելու, որոնք ավելի վաղ հայտնելու դեպքում կվնասվեր ներկայացվող պատկերի ամբողջականությունը։

   «Օղոլային» - այն հանգամանքը, որ Օղոլան արդեն իսկ մահացել է և այլևս ողջ չէ, մարգարեին չի խանգարում ներկայացնել նրա նկատմամբ դատաստանը, քանի որ մարգարեության հռչակման համար ժամանակը, ինչպես և տեղը, որևէ սահմանափակումներ չի ճանաչում. Քոբարից սկսած մարգարեն դատում է Երուսաղեմին» (Սմենդ):
--------------------------------
[36](Էջմիածին թարգ․) Տէրն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, երբ դատես Ոողային ու Ոողիբային, նրանց կը պատմես իրենց անօրէնութիւնները:
(Արարատ թարգ․) Եվ Տերն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, մի՞թե դու դատելու ես Ոողային և Ոողիբային. արդ նրանց պատմի՛ր իրենց պիղծ արարքները։
(Գրաբար) Եւ ասէ ցիս Տէր. Որդի մարդոյ, եթէ դատեսցիս զՈողայն և զՈողիբայն, և պատմեսցես նոցա զանօրէնութիւնս իւրեանց։