Եզեկիելի մարգարեության մեկնություն 20։4

Ա. Լոպուխին

«Մի՞թե ուզում ես դատել նրանց, մի՞թե ուզում ես դատել, մարդո՛ւ որդի։ Պատմի՛ր նրանց իրենց հայրերի պղծությունների մասին»։ [4] (Սինոդական թարգ․)
   

   «Մի՞թե ուզում ես դատել նրանց» - այսինքն՝ նրանց առջև պատկերել իրենց մեղքերը և դրանց համար նախատեսված պատիժը։ Այդպիսով, նրանք, ովքեր եկել էին Տիրոջը հարցեր ուղղելու, ակամա ունկնդիրներ դարձան իրենց համար ոչ հաճելի խոսքերի: Այստեղ արտահայտությունը երկու անգամ կրկնվում է՝ ի նշան Տիրոջ կողմից այդ դատաստանը տեսնելու հանդեպ ուժգին ցանկության, քանի որ Աստծո անսահման համբերատարությունն արդեն սպառվել էր։ Սլավոներենում՝ «Ես նրանցից վրեժխնդիր եմ լինելու», այսինքն՝ կլինի այսպես. Մի՞թե Ես վերջապես վրեժ չեմ լուծելու նրանցից իրենց հայրերի անօրինությունների համար։

--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Պատժե՞մ դրանց, մարդո՛ւ որդի. դրանց հայրերի մեղքերի վկայութիւնը դի՛ր դրանց առաջ:
(Արարատ թարգ․) Մի՞թե նրանց դատելու ես, դատելո՞ւ ես, ո՛վ մարդու որդի, դու իրենց հայրերի պիղծ բաները իմացրո՛ւ նրանց
(Գրաբար) Եթէ իցէ խնդրեցից զվրէժ նոցա որդի մարդոյ. զմեղաց հարց դոցա դի՛ր դոցա վկայութիւն.