Ա. Լոպուխին
«Եվ ասա՛ նրանց․ «Այսպես է ասում Տեր Աստված. «Այն օրը, երբ Ես ընտրեցի Իսրայելին և, բարձրացնելով Իմ ձեռքը, երդվեցի Հակոբի տան սերնդին և Ինքս Ինձ հայտնեցի նրանց Եգիպտոսի երկրում ու, բարձրացնելով ձեռքս, ասացի նրանց. «Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը»»։ [5] (Սինոդական թարգ․)
«Բարձրացնելով Իմ ձեռքը․․․երդվեցի» - նկատի է առնվում հրեա ժողովրդի հետ ուխտ կնքելու ժամանակ Սինայում տրված երդումը:
«Հակոբի տան» - Եզեկիելի մարգարեության մեջ Հակոբը հաճախ է ներկայանում Աբրահամի փոխարեն (28։25-րդ համար և այլ տեղիներ)։
«Ինքս Ինձ հայտնեցի նրանց Եգիպտոսի երկրում» - «Յահվե» նոր անունով, ինչպես որ բացատրվում է հետագայում։
«Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը» - ասել է թե՝ «կամենում եմ և խոստանում եմ (ինչից էլ առաջանում է երդման անհրաժեշտությունը) այդպիսին լինել»։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Եւ ասա՛ դրանց. «Այսպէս է ասում Տէր Աստուածը. այն օրից, երբ աչքս քաղցրացաւ Իսրայէլի այդ տան վրայ, երբ յայտնուեցի Յակոբի այդ տան զաւակին, երբ յայտնուեցի Եգիպտացիների նրանց երկրում, ձեռք մեկնեցի նրանց ու ասացի. «Ես եմ ձեր Տէր Աստուածը», -
(Արարատ թարգ․) և նրանց ասա՛. Այսպես է ասում Տեր Աստված. "Այն օրը, երբ ես Իսրայելին ընտրեցի և Հակոբի տան սերնդին երդվեցի և ինքս ինձ հայտնեցի նրանց Եգիպտոսի երկրում և երդվեցի նրանց՝ ասելով. "Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը"։
(Գրաբար) ևս ասասցես ցդոսա. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր Աստուած. Յօրէ յորմէհետէ ցանկացայ ես տանդ Իսրայէլի, և ծանուցայ զաւակի տանդ Յակոբու. և ծանուցայ նոցա յերկրին Եգիպտացւոց, ձե՛ռն ետու նոցա և ասեմ. Ե՛ս եմ Տէր Աստուած ձեր.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: