Ա. Լոպուխին
«Այդ օրը, բարձրացնելով Իմ ձեռքը, Ես երդվեցի նրանց, որ իրենց Եգիպտոսի երկրից պիտի հանեմ այն երկիրը, որը Ես նախատեսել էի նրանց համար, որտեղ կաթ ու մեղր էր բխում, որը բոլոր երկրներից ամենագեղեցիկն էր»։ [6] (Սինոդական թարգ․)
«Երդվեցի» - այս արտահայտությունը երկու համարների ընթացքում կրկնվում է արդեն երրորդ անգամ (ինչը խոսում է այդ իրողության կարևորության մասին), և այժմ այդ արտահայտությունը միայն պարզաբանում է այն, թե Տերն ինչ երդվեց Իսրայելին:
«Որը Ես նախատեսել էի» - բառացիորեն՝ նայել առաջ՝ հետախույզի նման (Թվ․ 10:33, Բ Օրին. 1:33): Այստեղ մենք ականատես ենք լինում անթրոպոմորֆիզմի (մարդանմանության) գեղարվեստական արտահայտության միջոցին։ Յոթանասնից թարգմանության մեջ ասվում է՝ «պատրաստել էի»։
«Որտեղ կաթ ու մեղր էր բխում» - հմմտ․ Ելք 3։8։
«Բոլոր երկրներից ամենագեղեցիկն էր» - բառացիորեն՝ «բոլոր երկրների մարգարիտն ու թագն էր»։ Երկրի բերրիությանը գումարվում է նաև նրա արտասովոր գեղեցկությունը։ Սա մի մակդիր է, որն առաջին անգամ կիրառվել է գերության շրջանի մարգարեների կողմից՝ Ավետյաց երկրի վերաբերությամբ (Երեմ․ 3:19, Դան․ 8:9, 11:14, 16): Բոլոր ժողովուրդների նկատմամբ Իսրայելի տիրապետությունը համապատասխանում է հեթանոսական մյուս երկրների նկատմամբ իսրայելական երկրի ունեցած առավելություններին։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) այն օրը ձեռք պարզեցի նրանց՝ դուրս բերելու համար Եգիպտացիների երկրից դէպի այն երկիրը, որ նրանց համար էի պատրաստել, մի երկիր, ուր կաթ եւ մեղր է բխում, որ աւելի քաղցր է, քան ուրիշ որեւէ երկրինը:
(Արարատ թարգ․) Այդ օրը նրանց երդվեցի, որ իրենց Եգիպտոսի երկրից հանեմ այն երկիրը, որ ես հետազոտել էի նրանց համար, երկիր, որտեղ կաթ ու մեղր էր բխում, որը բոլոր երկրներից գեղեցկագույնն է։
(Գրաբար) յաւուր յայնմիկ ես ձեռն ետու նոցա հանել զնոսա յերկրէն Եգիպտացւոց, յերկիրն զոր պատրաստեցի նոցա. երկիր որ բղխէ զկաթն և զմեղր, ա՛ղցր քան զամենայն երկիր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: