Ա. Լոպուխին
«Եվ չդադարեց պոռնկություն անել նաև եգիպտացիների հետ, որովհետև նրանք նրա հետ քնել էին նրա երիտասարդության ժամանակ, և շոշափել էին նրա կուսական ստինքներն ու նրա վրա էին թափել իրենց ցանկասիրությունը»։ [8] (Սինոդական թարգ․)
Հերոբովամի ոսկե հորթերը, որոնց հանդեպ պաշտամունքն անխախտելիորեն պահպանվեց մինչև Հյուսիսային թագավորության կործանումը, ծագումով եգիպտական բնույթ ունեին, և այն փաստը, որ Հերոբովամի համար այդքան դյուրին ստացվեց այդ հորթերի պաշտամունքը ընդունելի դարձնելն ու լայնորեն տարածելը, բացեիբաց ցույց է տալիս, թե ժողովրդի հոգում որքան խորն էր արմատավորված եգիպտական կռապաշտության նկատմամբ հակվածությունը։ Բացի այդ, խոսքն այստեղ վերաբերում է նաև եգիպտական փարավոնների հետ դաշինքներին, ինչպիսի մի դաշինք որ կնքվեց, օրինակ, Հոսիայի և Շուի (Շաբակի) միջև (Դ Թագ. 17:4, հմմտ․ Օս․ 7:11, 12:1):
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Եգիպտացիների երկրից բերած իր պոռնկութիւնը չթողեց նա, որովհետեւ նրանց հետ խառնակւում էր իր երիտասարդ ժամանակից. նրանք էին սրան զրկել կուսութիւնից, իրենց պոռնկութիւնը թափել նրա վրայ:
(Արարատ թարգ․) Եվ Եգիպտոսից բերած իր բոլոր պոռնկությունները չթողեց, որովհետև նրա հետ պառկել էին նրա երիտասարդ ժամանակ, և նրանք շոշափել էին նրա կուսական ստինքները և իրենց պոռնկությունը նրա վրա էին թափել։
(Գրաբար) Եւ զպոռնկութիւն իւր յերկրէն Եգիպտացւոց ո՛չ եթող. զի ընդ նոսա պղծէր ‘ի մանկութենէ իւրմէ. և նոքա արկին զնա ‘ի կուսութենէ, և հեղին ‘ի վերայ նորա զպոռնկութիւնս իւրեանց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: